Ժամանակն է զարդարել տիեզերքը. "The Guardians of the Galaxy: Holiday Special"-ի թրեյլերը
-
Ֆիլմեր
- հրապարակվել է 26.10.2022
Մարվել ընկերությունը հերթական անակնկալն էր պատրաստել ֆանատների համար: Չէինք հասցրել դիտել Ant-Man and the Wasp: Quantumania ֆիլմի թրեյլերը և հանկարծ ներկայացնում է ռեժիսոր և սցենարիստ Ջեյմս Գանի "The Guardians of the Galaxy: Holiday Special"-ի թրեյլերը:
Ծանոթ հերոսները վերադառնում են երկիր մոլորակ, որպեսզի նշեն Սուրբ Ծնունդը: Նրանք ցանկանում են Պիտեր Քվիլի (Քրիս Պրատ) համար գտնեն լավ նվեր, որպեսզի սփոփեն Գամորայի կորուստը:
Ֆիլմի հերոսները ցանկանալով օգնել իրենց ընկերոջը, որոշում են Գամորայի փոխարեն առևանգել դերասան Քևին Բեկոնին, ում հետ ցանկանում էր ծանոթանալ Աստղային Լորդը:
Քևին Բեյկոնի կամեոն <<Գալակտիկայի պահապանները>> ֆիլմերում պատրաստվում էր 8 տարի, դեռ 2014 թվականի առաջին ֆիլմի ժամանակ Պիտեր Քվիլը Քևին Բեյքոնին անվանում էր <<մեծ հերոս>>, ով սովորեցրել է մարդկանց պարել:
Երբ ես տեսա <<Գալակտիկայի պահապանները>>, չէի կարծում, որ իմ մասին կխոսեն: Կեսօրին ես Նյու Յորքի 67-րդ փողոցում էի և միայնակ քայլում էի, ինչպես ես հաճախ անում եմ: Ես մտածում էի, գրողը տանի նրանք խասում են իմ մասին: Դո՞ւք հասկանում եք – ասաց դերասան Քևին Բեյկոնը:
Գլխավոր դերերում կլինեն Քրիս Պրատը, Դեյվ Բատիստան, Կարեն Գիլլանը, Պոմ Կլեմենտեֆը, ինչպես նաև Վին Դիզելը և Բրեդլի Կուպերը համապատասխանաբար Գրուտի և Ռակետայի դերում:
Մամլո պաշտոնական հաղորդագրությունում նշված է Մայքլ Ռուկերի անունը և կարող ենք ենթադրել, որ սերիալում կտեսնենք նաև Յոնդուին, չնայած այն հանգամանքին, որ նա զոհվել էր նախորդ <<Գալակտիկայի պահապանները>> ֆիլմում:
Տոնական հատուկ սերիալի պրեմիերան տեղի կունենա նոյեմբերի 25-ին: