Տրանսֆորմերներ. Գազանների ապստամբությունը ֆիլմի թրեյլերը

“Paramount” կինոընկերությունը ներկայացրեց <<Տրանսֆորմերներ>> ֆիլմի հաջորդ մասի թրեյլերը, որը պատմում է ռոբոտ-կենդանիների մասին: Ֆիլմը կրում է <<Տրանսֆորմերներ. Գազանների ապստամբությունը>> (Transformers: Rise of the Beasts) ավանումը:

Սա թվով 7-րդ ֆիլմն է Տրանսֆորմերների մասին: Ֆիլմը հանդիսանում է երկարապատման նախապատմություն և <<Բամբլբի>> ֆիլմի շարունակություն: Դեպքերը զարգանում են 1994 թվականի Նյու Յորք քաղաքում, երբ Օպտիմուս Պրայմը միավորվում է հնագույն կենդանի ռոբոտների հետ:

Թրեյլերի անգլերեն տարբերակ

Թրեյլերի ռուսերեն տարբերակ

Թրեյլերում տեսնում ենք ֆանատների հին ծանոթներից մեկին՝ Միրաժին, ով կարողանում է ստեղծել տեսիլքներ և դառնում է անտեսանելի: Ռոբոտներին սպասվում է ծանոթություն նոր համախոհների հետ և բախում չարագործ Սկրուջի հետ, ում հնչյունավորել է Պիտեր Դինքլեյջը: Արկածներին կմասնակցեն նաև դերասաններ Էնթոնի Ռամոսը և Դոմինիկ Ֆիշբեկը:

Նոր ֆիլմում ձևափոխել են Տրանսֆորմերների դիզայնը, որպեսզի արտաքին տեսքով ավելի մոտ լինի դասական խաղալիքներին: Ֆիլմի ռեժիսորը Սթիվեն Քեյփլ-կրտսերն է:

Հիշեցնենք, որ ռոբոտ-կենդանիներին տեսել ենք 90-ականների երկրորդ կեսին՝ <<Տրանսֆորմերներ. Գազանների ճակատամարտ>> անիմացիոն մուլտ-սերիալում, որը ունեցել է ընդամենը 3 եթերաշրջան: Սա եղել է երկարապատման առաջին նախագիծը, որը իրականացվել է 3D ֆորմոտով:

Ֆիլմի պրեմիերան տեղի կունենա 2023 թվականի հունիսի 9-ին: