Գալակտիկայի պահապանները. մաս 3 ֆիլմը գերազանցել է սպասելիքները
-
Նորություններ
- հրապարակվել է 09.05.2023
<<Գալակտիկայի պահապանները. մաս 3>>-ը Ջեյմս Գաննի եռապատման վերջին ֆիլմն է, որը ավարտում է Մարվելի ամենագունեղ հերոսների մասին պատմությունը (Այս կազմով սուպերհերոսների թիմին տեսնելու ենք վերջին անգամ): Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել անցած շաբաթ և նախնական հաշվարկներով ֆիլմը հանգստյան օրերին պետք է ունենար 110-120 մլն. դոլար: Սակայն այն գերազանցել է անալիտիկների կանխատեսումները և սպասելիքները և հանգստյան օրերին ունեցել է 281 մլն. դոլար էկամուտ, որից 114 մլն.-ը ամերիկյան շուկայում, իսկ 168 մլն.-ը՝ համաշխարհային:
Գալակտիկայի պահապանները 3 ֆիլմը սահմանել է ռեկորդ՝ ամենաշատ գրիմ օգտագործելու համար
Նոր ֆիլմը ամերիկյան շուկայում 30 մլն. դոլարով զիջում է նախորդ մասին, որը ժամանակին ունեցել է 146 մլն. դոլար առաջին շաբաթում և 20 մլն. դոլարով գերազանցում է <<Գալակտիկայի պահապանները. մաս 1>> ֆիլմին:
Ֆիլմի 2-րդ մասի ժամանակին ունեցած նման մեծ հաջողությունը կապված է նաև այն փաստով, որ այն ժամանակ Մարվելի երկարապատումը ուներ մեծ հետաքրքրվածություն ֆանատների կողմից, ինչը տարեց տարի բազմաթիվ ոչ այնքան հաջողված նախագծերի արդյունքում կորցնում է վաղեմի գրավչությունը: <<Գալակտիկայի պահապանները. մաս 3>>-ը գերազանցել է նաև այս տարի “Ant-Man and the Wasp: Quantumania”-ին (դիտե՛լ Ant-Man and the Wasp: Quantumania ֆիլմի թրեյլերը):
Ֆիլմը Rotten Tomatoes ռեյթինգային կայքում հանդիսատեսի և կինոքննադատների կողմից արժանացել է համապատասխանաբար 95% և 81% թարմության: