Գալակտիկայի պահապանները 3 ֆիլմը սահմանել է ռեկորդ՝ ամենաշատ գրիմ օգտագործելու համար

<<Գալակտիկայի պահապանները>> ֆիլմի կերպարները շատ բնական են երևում: Պատճառն այն է, որ համակարգչային էֆեկտների փոխարեն օգտագործում են գրիմ:

<<Գալակտիկայի պահապանները 3>> ֆանտաստիկ բլոկբասթերի նկարահանումների ժամանակ օգտագործվել է ռեկորդային քանակի կոսմետիկ միջոցներ: Այս մասին հայտնում է ֆիլմի ռեժիսոր Ջեյմս Գանը իր թվիթերյան էջում՝

Հենց նոր լսեցի մեր “Legacy Effects”-ի դիմահարդարներից, որ երեկ պաշտոնապես սահմանել ենք համաշխարհային ռեկորդ՝ ֆիլմում ամենաշատ կոսմետիկ միջոցներ օգտագործելով: Շնորհավորում եմ:

Արկածային ֆանտաստիկ բլոկբասթերի կերպարների ստեղծման համար, որոնցից միայն մեկն է երկրային էակ, գրիմ իրոք չեն <<խնայում>>: Օրինակ Գամորային մարմնավորելու համար, Զոե Սալդանայի մաշկը ամբողջությամբ պատում են կանաչ գույնով:

Հիշեցնենք, որ <<Գալակտիկայի պահապանները>> և <<Գալակտիկայի պահապանները 2>> ֆիլմերը դուրս են եկել համապատասխանաբար 2014 և 2017 թվականներին: Ֆիլմի երրորդ մասի աշխատանքները դադարեցվել են 2018 թվականին և ռեժիսոր Ջեյմս Գանին հեռացնում են աշխատանքից՝ 2008-2011 թվականներին Twitter սոց. կայքում կատարված գրառումների համար: Արդեն 2019 թվականին Դիսնեյ ընկերությունը նորից նրավիրում է ռեժիսորին աշխատանքի և ֆիլմի ստեղծագործական աշխատանքները և նկարահանումները շարունակվում են:

Ավելի վաղ Ջեյմս Գանը խոստացել է, որ Այս կազմով սուպերհերոսների թիմին տեսնելու ենք վերջին անգամ:

Ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2023 թվականի Մայիս ամսին: