I’m Groot սերիալի 2-րդ եթերաշրջանի թրեյլերը
-
Մուլտֆիլմեր
- հրապարակվել է 07.08.2023
“Marvel Studios”-ը ներկայացրեց “I’m Groot” մուլտսերիալի երկրորդ եթերաշրջանի թրեյլերը: Գրուտի սիրահարները կտեսնեն ամբողջովին նոր միջգալակտիկական արկածներ, հինգ տարբեր կարճամետրաժ մուլտսերիաներ և նորից կլսեն Վին Դիզելի և Բրեդլի Կուպերի ձայները համապատասխանաբար փոքրիկ Գրուտի և Ռակետայի դերում:
Նոր եթերաշրջանում Գրուտը շարունակում է հետազոտել տիեզերքի ամենատարբեր անկյունները և ծանոթանալ նոր և տարօրինակ էակների հետ:
Թրեյլերում տեսնում ենք շատ զվարճալի կադրեր, որը վստահորեն կուրախացնի <<Գալակտիկայի պահապանները>> եռապատման սիրահարներին (Գալակտիկայի պահապանները. մաս 3 ֆիլմը գերազանցել է սպասելիքները): Սակայն այս ամենին զուգահեռ, մուլտսերիալի սյուժեն առայժմ գաղտնի է պահվում:
Պատմությունը սկսվում է հետևյալ կերպ՝ փոքրիկ Գրուտը վազում է փողոց, որպեսզի տեսնի գունեղ և թռչող պաղպաղակի խանութը, սակայն նրա գումարը չի բավականացնում: Հուսահատությունը անցնում է, երբ իր սեփական տիեզերական նավով Գրուտը ուղևորվում է ճանապարհորդության դեպի տիեզերք:
Մուլտսերիալի ռեժիսորն ու սցենարիստը կրկին Քիրսթեն Լեպորեն է, ով զբաղվում էր նաև առաջին եթերաշրջանի աշխատանքներով:
Մուլտսերիալի պրեմիերան տեղի կունենա սեպտեմբերի 6-ին “Disney+” սթրիմինգային ալիքով: