Avatar: The Way of Water ֆիլմի 2-րդ թրեյլերը
-
Ֆիլմեր
- հրապարակվել է 02.11.2022
“20th Century Studios” ընկերությունը ներկայացրեց Ջեյմս Քամերոնի “Avatar: The Way of Water” ֆիլմի երկրորդ թրեյլերը:
Ֆիլմը պատմելու է Ջեյքի (Սեմ Ուորինգթոն) և Նեյրիտիի (Զոե Սալդանա) ընտանիքի մասին, որոնց շարունակում են հետապնդել տարբեր խնդիրներ և վտանգներ:
Թրեյլերի անգլերեն տարբերակ
Թրեյլերի ռուսերեն տարբերակ
Ըստ սյուժեի մարդիկ չեն ցանկանում հանգիստ թողնել գունեղ մոլորակը, որն էլ ստեղծում է նոր հակամարտություն տեղաբնակների հետ: Ֆիլմի վերնագրից դժվար չէ տրամաբանել, որ ֆիլմը ջրային թեմային է նվիրված և դեպքերը հիմնականում են տեղի են ունենում ջրում:
Ֆիլմի առաջին թրեյլերը մեկ օրում ունեցել է մոտ 150 մլն. դիտում:
Ավատար 2 ֆիլմում կվերադառնան դերասանական հիմնական կազմը, որոնց միացել է նաև Քեյթ Ուինսլետը, իսկ 72-ամյա Սիգուիրնի Ուիվերը, ով առաջին ֆիլմում խաղացել էր գիտնական Գրեյս Ավգուստինի դերը, այս ֆիլմում կլինի գլխավոր հերոսներից մեկի պատանի աղջնակը:
Ֆիլմի պրեմիերան սպասվում է դեկտեմբերի 16-ին: