Բեթմեն. 2022-ի ամենասպասված ֆիլմը
-
Նորություններ
- հրապարակվել է 16.12.2021
2022 թվականին սպասվում են բազմաթիվ վառ ֆիլմեր, ինչպես մեծ էկրաններին, այնպես էլ սերիալներ սթրիմինգային հարթակներում: IMDB պորտալը իրականացրել է հարցում, պարզելու համար, թե որ ֆիլմերն ու սերիալներին են ամենից շատ սպասում:
Առաջատար է համարվում WarnerMedia-ն, որի դուստր ընկերությունները զբաղեցնում են պատվավոր հորիզոնականներ ռեյթինգային ամենատարբեր հարցումների արդյունքում:
Ցուցակի առաջին հորիզոնականն է զբաղեցնում <<Բեթմեն>> (Batman) ֆիլմը, 2-րդ հորիզոնականում՝ HBOMAX սթրիմինգային ալիքի <<Վիշապների տուն>> (House of the Dragon) սերիալը, որը կպատմի 200 տարի առաջ տեղի ունեցած դեպքերի մասին, մինչ <<Գահերի Խաղը>> (Game of Thrones) ֆիլմը:
- Բեթմեն (Batman)
- Ճիչ (Scream)
- Տոռ. Սեր և Ամպրոպ (Thor: Love and Thunder)
- Թոփ Գան. Մավերիկ (TopGun: Maverick)
- Ծաղկազարդ լուսնի մարդասպանները (Killers of the Flower Moon)
- Յուրային դարաշրջանի աշխարհ (Jurassic World: Dominion)
- Դոկտոր Սթրենջ. Խելագարության մուլտիտիեզերք (Doctor Strange in the Multiverse of Madness)
- Առաքելությունն անիրագործելի է 7 (Misson Impossible 7)
- Անչարթիդ (Uncharted)
- Ֆլեշ ( The Flash)
IMDB-ի ռեյթինգները հիմնված են/պայմանավորված են/կազմվում են ամենաշատ այցելված ֆիլմերի և սերիալների էջերի վրա/էջերով: Կայքի ամսեկան այցելությունը կազմել է 200 մլն. մարդ: Այնպես որ ներկայացված ցանկը արտացոլում է միջին ստատիստիկ հանդիսատեսի կարծիքը:
Սերիալների լավագույն տասնյակում ընդգրկվել են <<Վիշապների տուն>> (House of the Dragon), <<Մատանիների տիրակալը>> (The Lord of the Rings), <<Ավազե մարդը>> (The Sandman), <<Օբի-Վան Կենոբի>> (Obi-Wan Kenobi), <<Խաղաղապահը>> (Peacemaker), “She Hulk”, “Ms Marvel”, <<Լուսնային Ասպետը>> (Moon Knight) (վերջին 3 նշված անոնսները ներկայացվել էին Disney Plus Day միջոցառման ժամանակ) և այլ պրեմիերաներ:
2022 թվականին կվերադառնան նաև The Mandalorian, Shadow and Bone, The Boys, << Ռիկ և Մորտի>> և այլ ֆիլմեր:

