Դժվար մանկություն – Մայոր Գրոմի նախատապմությունը
-
Նորություններ
- հրապարակվել է 20.12.2021
Ռուսական կինոկոմիքսները նույնպես զարգանում են: BubbleComics հրատարակությունը հայտնում է, որ <<Մայոր Գրոմ>>-ը կունենա նախատապմություն` <<Դժվար մանկություն>> վերնագրով:
Դեպքերը տեղի կունենան 90-ականներում՝ ալտերնատիվ Սանկտ Պետերբուրգում, որի գլխավոր հերոսները կլինեն 10-ամյա Իգորը և իր ոստիկան հայրիկը:
Մինչ Գրոմ ավագը իր գործընկեր Պրոկոպենկոյի հետ բռնում է խորհրդավոր կրիմինալ հեղինակությանը՝ Անուբիս մականունով, կրտսեր Գրոմը ներքաշվում է կասկածելի խարդախությունների մեջ, փորձելով գումար աշխատել: Կինոնկարը ոչ միայն ամբողջական կբացահայտի Մայոր Գրոմի բնավորությունը, այլ նաև լիարժեք կնախապատրաստի հիմնական ֆիլմի երկրորդ մասին:
Կոմիքսի հեղինակ և պրոդյուսեր Արտյոմ Գաբրիելյանովը (այո նա հայ է) նշում է՝
Այս նախապատմությունը լի է ցնցող իրադարձություններով, անսպասելի սյուժետային շրջադարձներով և անմոռանալի նոր կերպարներով:
Ֆիլմի ընդհանուր տևողությունը կլինի 1 ժամ, իսկ ֆիլմի ռեժիսորը՝ Օլեգ Տրոֆիմը, ով եղել է հիմնական ֆիլմի բեմադրիչը: Ֆիլմի նկարահանումները կսկսվեն գարնանը, իսկ պրեմիերան տեղի կունենա 2023թ.-ի սկզբին: