Դոկտոր Սթրենջ. Խելագարության մուլտիտիեզերք

Մարվել ընկերությունը ներկայացրեց “Doctor Strange 2” ֆիլմի թիզերը: Սակայն ոմանք արդեն հասցրել էին տեսնել թիզերը մարվելյան ավանդական ոճով՝ SpiderMan - No Way Home ֆիլմի տիտրերից հետո ցուցադրվող տեսարաններում:

Շատ խորհրդավոր և հետաքրքիր դրվագներով թիզերի առաջին կադրերում լսում ենք խորհրդավոր ձայն, որն ասում է՝

Իրականությունը խաթարելու համար կհետևի պատիժը:

Նա առերեսվում է իր կատարած կախարդանքների հետևանքներին: Դոկտոր Սթրենջը հայտնվում է զուգահեռ իրականություններում, որտեղ նա ամուսնանում է Քրիսթին Փալմերի հետ: Թերևս ամենահետաքրքիր պահը այն է, երբ Սթրենջը ուղևորվում է ինչ-որ մեկուսացված և ծառապատ մի վայր, որպեսզի ստիպված օգնություն խնդրի <<կարմիր կախարդուհուց>>՝ Վանդայից:

Թրեյլերի անգլերեն տարբերակ

Թրեյլերի ռուսերեն տարբերակ

Դոկտոր Սթրենջը բախվում է իր վաղեմի համախոհ՝ Կարլ Մորդոի հետ, ով որսում է ուրիշ մոգերի, որպեսզի ազատի աշխարհը կախարդանքից: Նա կարծում է, որ աշխարհը ավելի լավը կլիներ առանց կախարդների: Այնուհետև կադրում տեսնում ենք <<չար>> Դոկտոր Սթրենջին, ում տեսել ենք “What If…?” մուլտսերիալում և նա անում է չարագուշակ արտահայտություն՝

Մեր տիեզերքների գլխավոր վտանգը դա դու ես: Իրավիճակը հսկողությունից դուրս է եկել:

Ֆիլմի պրեմիերան սպասվում է 2022 թվականի Մայիսի 6-ին: