Jurassic World: Dominion ֆիլմի նախաբանը
-
Ֆիլմեր
- հրապարակվել է 24.11.2021
Universal Studios ընկերությունը ներկայացրեց Jurassic World: Dominion ֆիլմի հինգ րոպե տևողությամբ նախաբանը, որը մինչ այժմ ներկայացրել էին միայն Ֆորսաժ 9 ֆիլմի IMAX ցուցադրության ժամանակ: Ֆիլմը լինելու է նոր եռապատման եզրափակիչ մասը:
Հոլովակում ներկայացված է ամբողջ ֆրանշիզաի նախաբանը՝ Jurassic Park 1993, 1997, 2001 և Jurassic World 2015, 2018 ֆիլմերի, որը սկսվել է մեկ մոծակի խայթոցից, որը խմելով տիրանոզավրի (T-Rex) արյունը, ընկել է բուսական ծագում ունեցող խեժի մեջ: Ֆիլմի տարբերանշանը ևս հուշում է այդ փաստը, քանի որ հաճախ հանդիպում են խեժի դեղին երանգներով կտորներ:
Թրեյլերի անգլերեն տարբերակ
Թրեյլերի ռուսերեն տարբերակ
Հոլովակում նկատում ենք, որ տիրանոզավրի մոտ առկա է մազածածկույթ: Իրականում դրանք կարճ փետուրներ են, քանի որ վերջերս գիտնականները ապացուցել են այդ փաստը, և որ դինոզավրերը հանդիսանում էին թռչունների հեռավոր բարեկամները:
Ֆիլմի ստեղծողները հիմնվելով հենց այս փաստի վրա, փորձել են ստեղծել դինոզավրերի դասական կերպարը, որոնք կունենան ավելի բնական տեսք: