Avatar 2 ֆիլմի վերադարձը
-
Նորություններ
- հրապարակվել է 15.12.2021
Ուղիղ մեկ տարի հետո մեծ էկրաններին կտեսնենք <<Ավատար>> ֆիլմի երկար սպասված վերադարձը: Ֆիլմի պրոդյուսեր Ջոն Լանդաուն նշեց, որ ֆիլմի ստեղծման համար աշխատել են տաս տարուց ավելի, հենց սցենարի համար: Պատմությունը պետք է գրել հաշվի առնելով ամեն մանրուք: <<Ավատար>> ֆիլմի չորս հաջորդող ֆիլմերից յուրաքանչյուրի շարունակությունը պետք է լինի ավարտուն ստեղծագործություն, միևնույն ժամանակ բոլորը միասին պետք է հանդիսանան մեկ ամբողջական ստեղծագործություն:
Սցենարը մեր աշխատանքային պլանն է: Մենք միաժամանակ ստեղծեցինք 4 ֆիլմ, և նրանցից յուրաքանչյուրը մշակելը հեշտ աշխատանք չէր: Նրանցից յուրաքանչյուրը պետք է լիներ ինքնուրույն պատմություն իր ծավալով և դրամատիկ ավարտով: Եթե Դուք նայեք քառապատումը ամբողջությամբ, ապա կտեսնեք ընդհանուր սցենարային գիծը, որը միավորում է բոլոր 4 ֆիլմերը, ավելի մեծ էպիկ երկարապատման մեջ:
Յուրաքանչյուր ֆիլմի կենտրոնում կլինի Ջեյկ Սալիի ընտանիքը, <<Ավատար>> ֆիլմի առաջին մասի գլխավոր հերոսը: Առաջին ֆիլմի վերջում Ջեյկի մոտ ամեն ինչ լավ է, բայց երբ Պանդորա վերադառնան մարդիկ, կգա Պանդորայի վերջը: Օրինակ ինչ-որ պահից սկսած, Ջեյկը ստիպված իր հարազատներին կտարհանի խութ, որտեղ ապրում են Մետկեյնի կլանը: Խութերում հաստատվելը հեշտ չի լինի. սա նման է այն բանի, երբ ցանկանում ես ձկանը սպիտել հաստատվել նոր միջավայրին:
<<Ավատար>> ֆիլմի երկրորդ մասը նախատեսված է 2022 թվականի Դեկտեմբերի 16-ին, իսկ հաջորդող մյուս մասերը՝ համապատասխանաբար 2024, 2026 և 2028 թվականներին: