Sony Pictures ընկերության ֆիլմերի ժամանակացույցը փոփոխման է ենթարկվել
-
Նորություններ
- հրապարակվել է 31.07.2023
Sony Pictures ընկերությունը փոփոխություն է կատարել սպասվող նոր ֆիլմերի ցուցադրման ժամանակացույցում: Որոշ նախագծեր հետաձգվել են, որոշներն էլ ստացել են պրեմիերայի հստակ օրեր:
Նախատեսված գրաֆիկի փոփոխությունները կապված են ԱՄՆ-ում տեղի ունեցող դերասանների և սցենարիստների բողոքի ակցիաների հետ:
<<Վենոմ 3>> ֆիլմի պրեմիերան տեղի կունենա հաջորդ տարի՝ հուլիսի 12-ին: Հետաձգված նախագծերը ցավոք ավելի շատ են: “SpiderVerse: part 2”-ը այս պահին չունի պրեմիերայի հստակ օր, քանի որ աշխատանքները շատ են և բարդ, որի պատժառով անիմատորները չեն կարողանում ավարտել աշխատանքները նախատեսված ժամկետներում:
Հետաձգված նախագծերի աղյուսակը ունի հետևյալ տեսքը՝
<<Սարդ Մարդը. Տիեզերքների սարդոստայնը – մաս 2>> - չունի պրեմիերայի հստակ օր (նախատեսված էր 29.03.2024)
<<Կրեյվեն որսորդը>> (“Kraven The Hunter”) – 30.08.2024 (նախատեսված էր 6.10.2023) – դիտե՛լ Կրեյվեն որսորդը ֆիլմի թրեյլերը (18+)
“Madame Web” – 14.02.2024 (նախատեսված էր 16.02.2024)
<<Գրան Տուրիզմո>> (“Gran Turismo”) – 25.08.2023 (նախատեսված էր 11.08.2023) – դիտե՛լ Գրան Տուրիզմո (Gran Turismo) խաղային էկրանավորման թրեյլերը
“Ghostbusters: FireHouse” – 29.03.2024 (նախատեսված էր 20.12.2023, ինչպես ավելի վաղ նշել էինք Սկսվել են “Ghustbusters” ֆիլմի շարունակության նկարհանումները)