Madame Web ֆիլմի նոր պաստառները
-
Նորություններ
- հրապարակվել է 22.01.2024
Sony ընկերության <<Սարդ Մարդը>> կինոկոմիքսի երկարապատումը շարունակում է ընդլայնվել և շուտով այն կհամալրվի խորհրդավոր և հզոր կերպարներից մեկով՝ Կասսանդրա Ուեբ (Մադամ Ուեբ):
Դիտե՛լ Madame Web ֆիլմի թրեյլերը
Այդ առթիվ ընկերությունը իր պրոմո արշավների շրջանակում հրապարակել է գլխավոր հերոսների պաշտոնական պաստառները՝ Դակոտա Ջոնսոն (Մադամ Ուեբ), Սիդնի Սուինի, Իզաբելա Մերսեդ, Սելեստրա Օ Կոննոր և Թահար Րահիմ:
Ֆիլմը պատմում է շտապ օգնության աշխատակից Կասսանդրա Ուեբի մասին, ով առանց իր սուպեր կարողությունների օգնում է մարդկանց: Սակայն մի օր պատահաբար նա ձեռք է բերում գերունակություն: Իր նոր հմտությունով կարողանում է տեսնել վայրկյաններ հետո տեղի ունեցող դեպքերը: Նա միավորվում է 3 այլ հերոսուհիների հետ, ովքեր նույնպես ունեն տարբեր գերունակություններ և միասին փորձում են կանգնեցնեն Իեզեկիլին, ով իր կարողություններով հիշեցնում է Սարդ Մարդուն:
Կասսանդրաի մայրը մինչև իր մահը մասնակցում է Ամազոնում հետազոտական առաքելությանը: Հավաբար Սիմսի սուպեր կարողությունները ինչ-որ կերպ կապված են իր մոր աշխատանքի՝ սարդերի հետազոտության հետ:
Մադամ Ուեբը կարող է հետագայում հանդիսանալ <<կամուրջ>> Sony և Մարվել կինոկոմիքսների միջև: Այն թվով չորրորդ ֆիլմն է առանց <<Սարդ Մարդ>>, որին կհաջորդի արդեն Կրեյվեն որսորդը և <<Վենոմ 3>> ֆիլմը Թոմ Հարդիի մասնակցությամբ: Առայժմ հայտնի չէ այս հերոսներից որոնք կմիավորվեն հետագա ֆիլմերում:
Ֆիլմի տևողությունը կազմում է 1 ժամ 56 րոպե, որը հանդիսանում է ամենաերկարը Sony ընկերության երկարապատման մեջ:
- Վենոմ 1 – 1 ժամ 52 րոպե
- Վենոմ 2 – 1 ժամ 36 րոպե
- Մորբիուս – 1 ժամ 44 րոպե
Ֆիլմի ռեժիսորն է Սի Ջի Կլարկսոնը, դերերում՝ Էմմա Ռոբերթս, Սիդնի Սուինի, Ադամ Սքոթ և ուրիշներ:
Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա փետրվարի 14-ին: