Սկսվել են “Ghustbusters” ֆիլմի շարունակության նկարհանումները
-
Նորություններ
- հրապարակվել է 22.03.2023
Ջեյսոն Ռայթմանը՝ օրիգինալ ֆիլմերի ռեժիսոր Էյվան Ռայթմանի որդին (Կյանքից հեռացել է Ghost Busters ֆիլմի ռեժիսոր Էյվան Ռայթմանը), ով զբաղվում էր նախորդ ֆիլմի ստեղծագործական աշխատանքներով, այժմ հանդիսանում է ֆիլմի պրոդյուսերը: Սկսվել են “Ghostbusters” ֆիլմի շարունակության նկարահանումները, որի հեղինակ և սցենարիստը Գիլ Կինանն է: Սպասվում է, որ ֆիլմի դերասանական կազմը կպահպանվի և իրենց դերերին կվերադառնան նախորդ ֆիլմի հերոսները: Ֆիլմի սյուժեն գաղտնի է պահվում:
Ֆիլմ հավանաբար կկրի “Ghostbusters. Firehouse”, ինչպես տեսնում ենք ինսթագրամում հրապարակված նկարում: Առաջին նկարում տեսնում ենք նաև ինչ-որ տան դեկորացիայի հատված:
“Ghostbusters”-ի նախորդ ֆիլմի պրեմրերան տեղի էր ունեցել 2021 թվականին և կինոքննադատների ու հանդիսատեսների կողմից արժանացել դրական արձագանքի: Ֆիլմը համաշխարհային վարձույթում է աշխատել է 204 մլն. դոլար ամբողջ աշխարհում: Գլխավոր դերերում էին Փոլ Ռադդը, Քերրի Կունը, Ֆին Վուլդհարդը, Մակկենա Գրեյսին և ուրիշներ: Ֆիլմում մասնակցում էին նաև օրիգինալ ֆիլմի դերասանները՝ Բիլլ Մյուրեյը, Դեն Էկրոյդը և Էռնի Հադսոնը:
Նոր ֆիլմի պրեմիերան նախատեսվում է այս տարի դեկտեմբերին: