Կրեյվեն որսորդը ֆիլմի թրեյլերը (18+)
-
Ֆիլմեր
- հրապարակվել է 19.06.2023
Sony Pictures ընկերությունը ներկայացրեց <<Կրեյվեն որսորդը>> սուպերհերոսական մարտաֆիլմի թրեյլերը: Առաջին իսկ կադրում նշվում է, որ թրեյլերը պարունակում է դաժան և արյունոտ տեսարաններ:
Թրեյլերի անգլերեն տարբերակ
Թրեյլերի ռուսերեն տարբերակ
Ֆիլմի գլխավոր դերերում են Աարոն Թեյլոր-Ջոնսոնը և Ռասսել Քրոուն, որոնց նախկինում տեսել ենք Մարվելի <<Վրիժառուները. Ալտրոնի դարաշրջանը>> և <<Տոր. Սեր և Ամպրոպ>> ֆիլմերում համապատասխանաբար: Ֆիլմը պատմում է, թե ինչպես է Մարվել կոմիքսներում առաջացել ամենահայտնի չարագործներից մեկը:
Թրեյլերում ներկայացրեցին նաև ևս երկու չարագործի՝ Քամելիոնին և Ռնգեղջյուրին: <<Կրեյվեն որսորդ>>-ը “Sony Pictures” ընկերության առաջին ֆիլմն է, որը ստացել է R-ռեյթինգ (18+ տարիքային սահմանափակում):
Ֆիլմի պրեմիերան նախատեսված է հոկտեմբերի 5-ին: