Գրան Տուրիզմո (Gran Turismo) խաղային էկրանավորման թրեյլերը

Sony Pictures ընկերությունը ներկայացրեց PlayStation խաղային համակարգի հայտնի խաղերից մեկի՝ “Gran Turismo” խաղային համակարգի էկրանավորման թրեյլերը (Play Station Productions-ը զբաղվելու է Sony ընկերության խաղային էկրանավորմամբ): Գլխավոր դերերում են Արչի Մադեկվեն, Դեյվիդ Հարբորը (“Stranger Things”) և Օրլանդո Բլումը (Օրլանդո Բլումը ցանկանում է վերադառնալ Կարիբյան ծով):

Ֆիլմի դեպքերը հիմնված են իրական պատմության վրա, այն պատմում է տաղանդավոր երիտասարդ գեյմերի մասին գեյմերի մասին, ով դառնալով Gran Turismo ակադեմիայի ուսանող, հետագայում սկսում է մասնակցել իրական ավտոմրցումների:

Դեյվիդ Հարբորը խորհուրդ է տալիս Արչի Մարդենի կերպարին, ով տարված է ավտոմրցման խաղով և երազում է դառնալ պրոֆեսիոնալ մրցարշավորդ ( ավելի վաղ հայտնել էինք, որ Դեյվիդ Հարբորը և Օրլանդո Բլումը կնկարահանվեն “Gran Turismo”-ում):

Ֆիլմի ռեժիսորն է Նիլ Բլոմկամպը, ով հայտնի է <<9-րդ շրջան>> (“District №9”) ֆիլմով: Դեռ վաղ շրջանում Բլոմկամպը նշում էր, որ հեղինակները ցանկանում են փոխանցել ավտոմրցաշարի իրական ոգին, այդ իսկ պատճառով սպորտային մեքենաների ղեկին կասկադյորների փոխարեն նստած են իրական դերասանները:

Ֆիլմի պրեմիերան նախատեսվում է այս ամռանը՝ օգոտոսի 11-ին: