Կրեյվեն որսորդը ֆիլմի 2-րդ թրեյլերը (18+)
-
Ֆիլմեր
- հրապարակվել է 15.08.2024
“Sony Pictures”-ը ներկայացրեց «Կրեյվեն որսորդը» ֆիլմի 2-րդ թրեյլերը: Հիշեցնենք, որ ֆիլմը պարունակում է դաժան և արյունոտ տեսարաններ: Այն ունի R-ռեյթինգ՝ 18+ տարիքային սահմանափակում:
Ըստ թրեյլերի ֆիլմը պատմելու է Սերգեյի իր հոր և խորդ եղբոր հետ բարդ հարաբերությունների մասին: Ֆիլմում կլինեն ֆլեշբեքեր Կրավինովի անցյալի մասին, երբ հայրը մանկուց խիստ էր վերաբերվում որդուն և իր մեջ չէր տեսնում արժանի ժառանգորդ:
Ֆիլմի գլխավոր դերում է Աարոն Թեյլոր-Ջոյը (Վրիժառուները. Ալտրոնի դարաշրջանը), ում ընկերակցելու է Ռասսել Քրոուն (Տոր. Սեր և Ամպրոպ): Ֆիլմի ռեժիսորն է Ջեյ Սի Չենդորը, սցենարը՝ Արտ Մարկումի, Մեթթ Հոլոուեյի և Ռիչարդ Ուենկի, օպերատոր՝ Բեն Դեվիս, ով նկարահանել է «Դոկտոր Սթրենջ»-ը, «Կապիտան Մարվել»-ը և «Վրիժաառուներ. Ալտրոնի դարաշրջանը» ֆիլմերը: Պրոդյուսերներն են Ավի Արադը և Մեթթ Տոլմակը, ովքեր մասնակցել են վերջին «Սարդ Մարդ»-ու մասին պատմող ֆիլմերի ժամանակ, ինչպես “Sony Pictures”ընկերության, այնպես էլ Մարվել:
Թրեյլերի անգլերեն տարբերակ
Թրեյլերի ռուսերեն տարբերակ
Ռեժիսոր Ջեյ Սի Չենդորը շատ գոհ է իր ստեղծագործական թիմի աշխատանքից: Նա կարծում է, որ պրեմիերայից հետո, ֆիլմը շատ մարդ կդիտի: Ռեժիսորը իր հետագա ծրագրերի մասին ոչինչ չի նշել: Ֆիլմի հեղինակները կարծում են, որ այն կունենա նույն հաջողությունը, ինչ Վենոմ առաջին ֆիլմը:
Ինչպես նշում է “Deadline” ինֆորմացիոն հարթակը, ֆիլմի «որակը» բարելավելու համար կատարվել է լրացուցիչ նկարահանումներ: Ֆիլմին ավելի լուրջ մոտենալու պատճառներից մեկը հանդիսանում է կինոթատրոններում “MadameWeb” ֆիլմի ձախողումը (դիտե՛լ Madame Web ֆիլմի թրեյլերը), որը դրական չնդունվեց թե կինոքննադատների և թե հանդիսատեսի կողմից:
Լրացուցիչ ինֆորմացիա
Կրեյվեն որսորդը Սարդ Մարդու վաղեմի թշնամիներից է: Առաջին անգամ կոմիքսներում հանդիպել է 1964 թվականին՝ “Amazing Spider-Man #15”-ում:
Կրեյվենի իրական անունը Սերգեյ Կրավինով է, ով ծնվել է 20-րդ դարի սկզբներին Վոլգոգրադում՝ ազնվականների ընտանիքում: 1917 թվականի հեղափոխությունից հետո իր ընտանիքը փախնում է ԱՄՆ: Այնտեղ իր հայր Նիկոլայը սիրուհուց որդի է ունենում, իսկ Սերգեյի խորդ եղբայր՝ Դմիտրի Սմերդյակովը, ով կոմիքսի երկրպագուներին հայտնի է Քամելիոն մականունով:
Ֆիլմի պրեմիերան նախատեսված է դեկտեմբերի 13-ին: