“Spider-Verse 2” - Հոլիվուդի պատմության ամենաերկար լիամետրաժ մուլտֆիլմը
-
Նորություններ
- հրապարակվել է 10.05.2023
Հունիսի 2-ին տեղի կունենա “Spider-Verse 2. part one” անիմացիոն մուլտֆիլմի պրեմիերան: Մուլտֆիլմը ունի ռեկորդային 2 ժամ 20 րոպե տևողություն: Այս ինֆորմացիան հրապարակել է ամերիկյան AMC կինոթատրոնների ցանցը: Այն լինելու է Հոլիվուդի պատմության ամենաերկար լիամետրաժ մուլտֆիլմը: Մուլտֆիլմը հանդիսանում է 2018 թվականի օսկարակիր “Spider-Man: Into the Spider-Verse” մուլտֆիլմի շարունակությունը: Առաջին մասի տևողությունը 1 ժամ 57 րոպե էր: Ավելի վաղ մուլտֆիլմի շարունակությունը հեղինակները որոշել էին ներկայացնել երկու մասով (Spider-Verse 2 մուլտֆիլմի պրեմիերան տեղի կունենա 2023-ին):
Վերջին հրապարակած հոլովակում տեսնում ենք ևս 2 ոչ սովորական սուպերհերոսների՝ Փիսիկ-Սարդին և Ռեքս-Սարդին:
Առաջին հերոսը եկել է Երկիր-999 մոլորակից և եղել է գեյմերների ընտանի կենդանին, իսկ Ռեքսը մուտացված կենդանի է պատմական ժամանակաշրջանից, որը եկել է Երկիր-66-ից:
Մայլս Մորալեսը կուղևորվի նոր ճանապարհորդության զուգահեռ իրականությունների միջով և կհանդիպի բազմաթիվ ալտերնատիվ Սարդ-Մարդկանց: Ըստ պաշտոնական ամփոփագրի էպիկ արկածները կտեղափոխեն բրուկլինյան ընկերասեր հարևան <<Սարդ Մարդ>>-ուն տիեզերքի միջով, որպեսզի միավորվի Գվեն Սթեյսիի և <<Սարդ-մարդկանց>> նոր թիմի հետ, ընդդեմ հակառակորդի, որը ավելի ուժեղ է ում մինչ այժմ նրանք հանդիպել են: Ըստ մուլտֆիլմի սյուժեի Մայլս Մորալեսը և Գվեն Սթեյսին այցելում են վահաքատեղի, որտեղ տարբեր աշխարհներից եկել են Սարդ-Մարդիկ:
Մուլտֆիլմի հեղինակներն են Ժուակին Դուշ Սանտուշը, Կեմպ Պաուերսը և Ջասթին Թոմթսոնը, որոնք ցանկանում են ստեղծել եռապատում: