Սկսվել են Սոնիկ 4 (Sonic 4) ֆիլմի նկարահանումները

Sonic the Hedgehog 4

Սոնիկ ֆիլմի ռեժիսոր Ջեֆ Ֆաուլերը իր ինսթագրամյան էջում հրապարակել է լուսանկար, որտեղ տեսանելի է կանաչ խոտով պատված մեծ դաշտ, իսկ հեռվում կապույտ էկրան:

Սյուժեի մասին շատ մանրամասներ հայտնի չեն, չնայած այն բանին, որ ռեժիսորը որոշ ակնարկներ այնուամենայնիվ արել է: Ֆաուլերը նշել է, որ 4-րդ մասը հիմնված է լինելու “Sonic CD” խաղի վրա, որտեղ առաջին անգամ հայտնվել են Էմի Ռոուզը և «Երկաթե Սոնիկը»: Հավանաբար հենց այս կերպարներին էլ ֆիլմում կհատկացվի գլխավոր դերերից մեկը:

Ի դեպ կան խոսակցություններ, որ նկարահանման կազմին է միացել դերասան Բեն Քինգսլին, ում կերպարի մասին այս մասին ոչինչ հայտնի չէ:

Ֆիլմի գլխավոր կերպարներից մեկին՝ Էմի Ռոուզին, կհնչյունավորի Քրիսթեն Բելը, ով հայտնի է «Սառցե սիրտը» մուլտֆիլմում Աննաին հնչյունավորեկով: Սոնիկ ոզնու կերպարում՝ Բեն Շվարց, Շեդոու՝ Կիանու Ռիվս, Նաքլզ՝ Իդրիս Էլբա, Թեյլզ՝ Քոլին Օ Շոնեսի և այլն: Դե իսկ Ջիմ Քերին կվերադառնա Դոկտոր Էգմանի կերպարով:

«Սոնիկ 3»-ը եղել է Ջիմ Քերիի ողջ կարիերայի ընթացքում ամենաեկամտաբեր ֆիլմը: Այն համաշխարհային վարձույթում աշխատել է ավելի քան 485.7 մլն. դոլար, իսկ ողջ երկարապատումը 1 մլրդ-ից ավել:

Ֆիլմի պրեմիերան սպասվում է 2027 թվականի մարտի 19-ին (նախորդ մասից 2 տարի անց):

Սոնիկ (Sonic) – կապույտ ոզնու ճանապարհորդությունը