Արքեյն (Arcane) երկրորդ եթերաշրջան – ուշ լինի, ավելի լավը լինի

2021 թվականին Նեթֆլիքս ընկերությունը և “Riot Games”-ը ներկայացրեցին համակարգչային “League of Legends” խաղի կախարդական և ֆանտաստիկ աշխարհը: <<Արքեյն>> մուլտսերիալը դարձավ 2021 թվականի սենսիացիաներից մեկը, ձեռք բերեց երկրպագուների հսկայական բանակ, որոնք անգամ ծանոթ չէին “League of Legends” համակարգչային խաղին: Առաջին եթերաշրջանի պրեմիերան տեղի է ունեցել 2021 թվականի նոյեմբերի 7-ին, Նեթֆլիքս սթրիմինգային ալիքով (Արքեյն (Arcane) – ամենաշատ դիտված սերիալը): Մուլտսերիալը արժանացավ կատարյալ 100% գնահատական “Rotten Tomatoes”-ում և արժանացավ 20-ից ավել անվանի մրցանակների, ներառյալ <<Էմմի>> մրցանակի (մրացանակաբաշխության 9 անվանակարգերում հաղթող է ճանաչվել), ինչպես նաև գլխավորել է Նեթֆլիքս ընկերության Թոփ-10 անգլալեզու շոուների ցանկը 87 երկրներում:

Եվ որպեսզի համապատասխանի իր իսկ սահմանած նշաձողին, սերիալի հեղինակները չեն ցանկանում շտապել երկրորդ եթերաշրջանի հետ կապված: “Riot Games” ընկերության գործադիր տնօրեն Նիկոլո Լորանը նշել է, որ մուլտսերիալի երկրորդ եթերաշրջանին այս տարի պետք չէ սպասել:

Երկրորդ եթերաշրջանը դեռ պատրաստ չէ և այս ամենը ունի բացատրություն: Առաջին հերթին մենք մտածում ենք մուլտսերիալի որակի մասին: Շտապողականությունը լավ բանի չի հանգեցնում, այդ իսկ պատճառով մուլտսերիալի հեղինակները կունենան այնքան ժամանակ, որքան իրենց անհրաժեշտ կլինի: Սա <<լավ>> բացատրություն է: <<Վատն>> այն է միայն, որ մենք չէինք սպասում, որ առաջին եթերաշրջանը կունենա անհավանական հաջողություն: Եթե կանխգուշակեինք այս մասին, մենք նոր եթերաշրջանի աշխատանքները ավելի վաղ կսկսեինք: Դրա փոխարեն մենք որոշեցինք փոքր-ինչ սպասել և այժմ վճարում ենք նման որոշման համար: Արդյունքում ստացվում է այնպես, որ նոր եթերաշրջանը մենք հազիվ թե կարողանանք ներկայացնել այս տարի:

Առաջին եթերաշրջանի ժամանակ հայտնեցին սփինոֆի մասին և երկրորդ եթերաշրջանը նախատեսում էին այս տարի, սակայն առայժմ պատրաստ է ընդամենը 3 սերիա: Լորանի խոսքերով, նա արդեն դիտել է մի քանի նոր սերիաներ և գոհ է մնացել արդյունքից:

Երկրորդ եթերաշրջանը կներկայացնի Քեյթլինի և Վայի պատմությունները: Այս մասին նշել էին հեղինակներ Ալեքս Յին և Քրիսթիան Լինկը: Իրենց խոսքով այս եթերաշրջանը կենտրոնանալու է Քեյթլինի և Վայի պատմությանը: Հեղինակները վստահ են, որ երկրորդ եթերաշրջանը դուր կգա մուլտսերիալի երկրպագուներին:

Մենք միշտ ցանկացել ենք պատմել  Քեյթլինի և Վայիի օրիգինալ պատմությունը, այնպես ինչպես մենք պատկերացրել ենք այդ հերոսներին: Մենք դեռ վաղ որոշել էինք, թե ինչպես պետք է զարգացնենք այս պատմությունը: Այն ինչ կտեսնեք երկրորդ եթերաշրջանում կլինի ընդհանուր պատկերի մի մասը – ասում է Ալեքս Յիին:

Արքեյն (Arcane) մուլտսերիալի հեղինակների հարցազրույցը: