Սոնիկ 2 ֆիլմի թրեյլերը

1991 թվականի Sega խաղային համակարգի գլխավոր հերոս՝ Սոնիկ 2 ֆիլմի պաշտոնական պաստառը ներկայացնելուց հետո, Paramount Pictures ընկերությունը ներկայացրեց Սոնիկի նոր թրեյլերը, որը կուրախացնի թե խաղի և թե ֆիլմի սիրահարներին:

Թրեյլերը ներկայացրեցին ֆիլմի գլխավոր դերասաններ Ջիմ Քերրին (Դոկտոր Ռոբոտնիկը) և Բեն Շվարցը (Սոնիկի ձայնը կրկնօրինակողը) The Game Awards մրցանակաբաշխության ժամանակ:

 Պաշտոնական ամփոփագիր

Գրին Հիլզում հաստատվելուց հետո Սոնիկը ցանկանում է ապացուցել, որ ունի այն ամենը, ինչը անհրաժեշտ է իրական հերոս լինելու համար: Երկիր մոլորակից վտարված Դոկտոր Ռոբոտնիկը վերադառնում է նոր ուժերով և այս անգամ արդեն նոր համախոհի՝ Նաքլզի հետ, զմրուխտ որոնելու համար, որն ունի քաղաքակրթություններ ոչնչացնելու զորություն: Սոնիկը միայնակ չի կարող հաղթահարել բոլոր խնդիրները և միավորվում է իր հին ընկերների և նոր դաշնակից՝ Թեյլզ աղվեսիկին, ում հետ միասին մեկնում են ճանապարհորդության, որպեսզի գտնեն զմրուխտը՝ նախքան այն կհայտնվի սխալ ձեռքերում:

Դոկտոր Ռոբոտնիկը այժմ իրեն անվանում է Դոկտոր Էգման: Նրա համախոհ կարմիր էքիդնա Նաքլզը նույնպես ունի սուպեր հնարավորություններ , ինչպես կապույտ ոզնի Սոնիկը:

Sega խաղային համակարգի Sonic խաղի հերոսներից են նաև Թեյլզը և Նաքլզը:

Թրեյլերի անգլերեն տարբերակ

Թրեյլերի ռուսերեն տարբերակ

2020 թվականի Սոնիկի առաջին ֆիլմի կերպարի ռեդիզայնի համար Paramount Pictures ընկերությունը տրամադրեց լրացուցիչ 5 մլն. դոլար և դարձավ այդ տարվա ամենաեկամտաբեր ֆիլմը (319,7 մլն. դոլար ամբողջ աշխարհում, իսկ արտադրության բյուջեն չէր գերազանցում 90 մլն.-ը) և դարձավ ամենաեկամտաբեր ֆիլմը ԱՄՆ-ում, որը հիմնված է վիդեոխաղերի վրա: Միայն առաջին հանգստյան օրերին ֆիլմը վաստակեց 57 մլն. դոլար ԱՄՆ-ում:

Սոնիկ 2 ֆիլմի պրեմիերան տեղի կունենա 2022 թվականի Ապրիլի 8-ին: