Սոնիկ 3. Paramount ընկերության անակնկալները

Paramount ընկերությունը կազմակերպել էր մինի պրեզենտացիա, որի ընթացքում ներկայացրեց իր նոր նախագծերը և հետագա ծրագրերը:

Առաջին մեծ անակնկալը Սոնիկ կապույտ ոզնու շարունակությունն էր՝ դեռ Սոնիկ 2 ֆիլմի պրեմիերան դեռ տեղի չունեցած, արդեն հաստատվեց ֆիլմի 3-րդ մասը (դիտել Սոնիկ 2 ֆիլմի թրեյլերը): Բացի հիմնական ֆիլմի շարունակությունից, մենք կտեսնենք նաև Սոնիկի հակառակորդ՝ Նաքլզի մասին սերիալ, որին կրկին կկրկնօրինակի Իդրիս Էլբան: Սերիալի պրեմիերան նախատեսված է 2023 թվականին, Paramount+ սթրիմինգային ալիքի համար: 

2023 թվականին կտեսնենք նաև նոր ֆիլմ <<Նինձիա Կրիաներ>>-ի մասին, որի հեղինակը Սեթ Ռոգանն է և <<Քոթոթների ծառայություն>> մուլտֆիլմի 2-րդ մասը: Զուգահեռաբար աշխատանքներ են կատարվում 3 նոր ֆիլմի՝ <<Սպունգ Բոբը>> մուլտֆիլմի գլխավոր հերոսների մասին, իրական դերասանների մասնակցությամբ:

Այս տարի աշնանը կտեսնենք Տրանսֆորմերների մասին նոր մուլտսերիալ, իսկ 2023-ին <<Տրանսֆորմերներ. Գազանների ապստամբությունը>> (Transformers: Rise of the Beast) ֆիլմը, որը հիմք կհանդիսանա նոր եռապատման: Ֆիլմի պրեմիերան տեղի կունենա Հունիսի 9-ին: 2024 թվականին կտեսնենք ևս մեկ մուլտսերիալ Տրանսֆորմերների մասին: