Կարլ Ուրբանին կարող ենք տեսնել Mortal Kombat 2 ֆիլմում
-
Նորություններ
- հրապարակվել է 06.05.2023
2021 թվականի “Mortal Kombat” ֆիլմի ավարտը անոնսեց այն մասին, որ սիքվելում կտեսնենք խաղի հայտնի հերոսներից ևս մեկին: Խոսքը արևելյան մարտարվեստի վարպետ Ջոնի Քեյջի մասին է: Ֆիլմի ստեղծողները խոստանում են հրավիրել հոլիվուդյան վառ աստղերից մեկին:
Եթե բանակցությունները հաջող ընթացք ունենան, ապա “Mortal Kombat”-ի դերասանական կազմը կհամալրի Կարլ Ուրբանը, ով վերջին ժամանակներս առավել հայտնի ռարձավ “The Boys” կինոկոմիքսում նկարահանվելով (դիտե՛լ The Boys 3-րդ եթերաշրջանի թրեյլերը), որի 4-րդ եթերաշրջանի նկարահանումները վերջերս են ավարտվել: Հավանաբար դերասանը իր աշխատանքային գրաֆիկում տեղ կհատկացնի նոր ֆիլմի նկարահանումներին:
“Mortal Kombat 2” ֆիլմի նկարահանումները սկսվելու են Ավստրալիայում այս ամռանը և ավարտվելու են աշնանը: Ընդհանուր նկարահանումները կտևեն 4 ամիս: Սցենարը՝ Ջերեմի Սլեյթեր (<<Լուսնի Ասպետը>>, դիտե՛լ Լուսնի Ասպետը (Moon Knight) ֆիլմի թրեյլերը), ռեժիսորը՝ Սայմոն Մաքուոյդու:
Ֆիլմի պրոդյուսերները Ջոնի Քեյջի բացակայությունը առաջին ֆիլմում բացատրել են այն փաստով, որ իրենք արդեն ունեին Կանո:
Ֆիլմի առաջին մասը դուրս է եկել համավարակի բարդ շրջանում և չունեցավ ֆինանսական ցանկալի արդյունք, որպեսզի գերազանցի աշխատանքային բյուջեն: Փոխարենը HBO Max սթրիմինգային ալիքով ցուցադրության ժամանակ ունենում է մեծ հաջողություն: “New Line Cinema”-ն և “Warner Bros.” ընկերությունները ընդհանուր առմամբ գոհ են մնացել արդյունքից և հայտարարել են երկարապատման զարգացման պլանների մասին: