Ջեկի Չանը և Ջոն Սինան կհնչյունավորեն Նինջա Կրիաներ մուլտֆիլմի հերոսներին

Շաբաթ երեկոյան տեղի ունեցավ “Nickelodeon Kid’s Choice Awards” միջոցառումը, որի ընթացքում Սեթ Ռոգանը ներկայացրեց “Teenage Mutant Ninja Turtles: Mutant Mayhem” (<<Նինջա կրիաներ. Մուտատների խառնաշփոթ>>) նոր մուլտֆիլմի կերպարներին հնչյունավորորղ դերասանական աստղային կազմին:

Սիրված կերպարներին հնչյունավորելու են երիտասարդ դերասաններ Միկա Էբբին (Դոնատելլո), Շեյմոն Բրաուն (Միքելանջելո), Նիկոլյա Կանտուն (Լեոնարդո) և Բրեդի Նունը (Ռաֆայել):

Ջեկի Չան, Ջան Կարլո Էսպազիտո, Փոլ Ռադդ (<<Մրջյուն-Մարդ>> - դիտե՛լ Ant-Man and the Wasp: Quantumania ֆիլմի 2-րդ թրեյլերը), Ջոն Սինա (<<Խաղաղապահ>>, որի 2-րդ եթերաշրջանի նկարահանումները շուտով կսկսվեն - Խաղաղապահը սերիալը սահմանել է նոր ռեկորդ) և ուրիշներ:

Կերպարներին հնչյունավորող դերասանական ամբողջական կազմը՝

  • Ջեկի Չան – Սպլինտեր (Splinter)
  • Նիկոլաս Կանտու – Լեոնարդո (Leonardo)
  • Շեյմոն Բրաուն – Միքելանջելո (Michelangelo)
  • Միկա Էբբի – Դոնատելլո (Donatello)
  • Բրեդի Նուն – Ռաֆայել (Raphael)
  • Էյո Էդեբիրի – Էյփրիլ Օ Նիլ (April O’Neil)
  • Այս Քյուբ – Սուպերֆլայ (Superfly)
  • Սեթ Ռոգան – Բիպոպ (Bepop)
  • Ջոն Սինա - Ռոքստեդի (Rocksteady)
  • Փոլ Ռադդ – Մոնդո Գեկկո (Mondo Gecko)
  • Նաստասիա Դեմետրիու - Վինգնաթ (Wingnut)
  • Ռոուզ Բիրն – Կաշվագլուխ (Leatherhead)
  • Պոստ Մալոն – Ռեյ Ֆիլլետ (Ray Fillet)
  • Հեննիբալ Բյորեսս – Գորտ Գենգհիզ (Genghis Frog)
  • Մայա Ռուդոլֆ – Սինթիա Ուտրոմ (Cynthia Utrom)
  • Ջանկարլո Էսպազիտո – Բակսթեր Ստոքման (Baxter Stockman)

Մուլտֆիլմը ստեղծել են “Paramount Pictures” (ծանոթացի՛ր ընկերության ստեղծման պատմությանը Paramount Pictures. աշխարհի 5-րդ ամենահին կինոընկերությունը), “Nickelodeon Movies” և “Point Grey Productions” ընկերությունները:

<<Նինջա կրիաներ. Մուտատների խառնաշփոթ>> մուլտֆիլմի պատմությունը զարգանում է 4 կրիա եղբայրերի շուրջ, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայում, կռվում են մուտանտների բանակի դեմ, որպեսզի արժանանան Նյու-Յորք քաղաքի սիրուն:

Մուլտֆիլմի ռեժիսորն է Ջեֆֆ Ռովը (Օսկարի հավակնորդ <<Միտչելներն ընդդեմ Մեքենաների>>), պրոդյուսեր՝ Սեթ Ռոգան:

Մուլտֆիլմի պրեմիերան տեղի կունենա այս տարի ամռանը՝ օգոստոսի 4-ին:

Մուլտֆիլմի թրեյլերը սպասվում է այսօր երեկոյան: