Խաղաղապահը սերիալը սահմանել է նոր ռեկորդ

HBO Max սթրիմինգային նախագծերի շնորհիվ, DC ընկերությունը շարունակում է զարգացնել իր հիմնական կինոաշխարհը: <<Խաղաղապահը>> (Peacemaker) սերիալի հաջողությունը ապացուցեց, որ DC-ի ֆիլմերը և սերիալները մեծ պահանջարկ ունեն “HBO Max” սթրիմինգային ալիքի բաժանորդների մոտ:

Սերիալի գլխավոր դերասան Ջոն Սինան պատմեց, թե ինչպես է նա պատրասվել հակահերոսի կերպարին մարմնավորելու: Ջոնը նշեց, որ ռեժիսոր Ջեյմս Գանը նրան արգելել է կարդալ <<Խաղաղապահը>>-ի մասին կոմիքսներ, փոխարենը նա ոգեշնչվում էր ԱՄՆ-ի հայտնի գեներալներ՝ Ջորջ Պատտոնից և Դուգլաս Մակարթուրից:

Սերիալիի վերջին սերիան սահմանել է նոր ռեկորդ, այժմ այն համարվում է ամենաշատ դիտվածը HBO Max սթրիմինգային ալիքում: Առաջին սերիայից սկսած լսարանը աստիճանաբար շատացել է և արդյունքում սերիալի վերջին սերիան դիտել են 44% ավելի շատ մարդ, քան սերիալի պրեմիերայի ժամանակ:

Եվ այսպիսի հաջողությունից հետո սերիալը բնականաբար երկարաձգվել է և պաշտոնապես հաստատվել է սերիալի 2-րդ եթերաշրջանը: