Սուպեր Մարիոյի պատմական ռեկորդը
-
Նորություններ
- հրապարակվել է 10.04.2023
Համանուն խաղի հիման վրա ստեղծված <<Սուպեր Մարիո եղբայներ>> մուլտֆիլմը ցուցադրել է 2023 թվականի պրեմիերաների լավագույն ցուցանիշը (անցնելով անգամ “Ant-Man and Wasp: Quantomania” ֆիլմին):
Վարձույթում լինելով ընդամենը 5 օր, մուլտֆիլմին հաջողվել է աշխատել 377 մլն. դոլար: Մուլտֆիլմը գրանցել է մեկ այլ ռեկորդ ևս՝ լավագույն մեկնարկ անիմացիոն մուլտֆիլմերի ողջ պատմության ընթացքում, ինչպես նաև “Illumination Studios” ընկերության ամենաշահութաբեր մուլտֆիլմը: Ստեղծագործական բյուջեն կազմում է 100 մլն. դոլար:
Այս պահի դրությամբ <<Սուպեր Մարիո եղբայներ. Ֆիլմ>>-ը ԱՄՆ-ում աշխատել է 204.6 մլն., իսկ ԱՄՆ-ից դուրս 173 մլն. դոլար: Մուլտֆիլմը ԱՄՆ-ում զիջում է միայն <<Սուպեր ընտանիք 2>> մուլտֆիլմին: Համաշխարհային վարձույթում գերազանցել է <<Սառցե սիրտը 2 >>մուլտֆիմլին (358 մլն. դոլար):
Մուլտֆիլմի ստեղծել է “Illumination”-ի, “Nintendo”-ի և “Universal Studios”-ի համատեղ աշխատանքների շնորհիվ: Ռեժիսորներ Աարոն Հորվաթը և Միքայել Ելենիկը պատմում են Մարիո և Լուիջի սանտեեխնիկ եղբայների մասին, որոնք աշխատանքի բերումով պատահաբար բացում են պորտալ դեպի ստորգետնյա քաղաք: Այնտեղ հերոսները պետք է գերությունից փրկեն արքայադուստր Պիչին և կռվեն Բոուզեր հսկա կրիայի հետ: Գլխավոր հերոսներին հնչյունավորել են Քրիս Փրատտը (Մարիո), Չարլի Դեյը (Լուիջի), Անյա Թեյլոր-Ջոյը (արքայադուստր Պիչ), Ջեկ Բլեկը (Բոուզեր) և ուրիշներ: