Paramount Pictures. աշխարհի 5-րդ ամենահին կինոընկերությունը

Paramount Pictures ընկերությունը աշխարհի 5-րդ ամենահին կինոընկերությունն է, որը մինչ օրս գոյություն ունի: Ընկերության նախկին անվանումը եղել է “Famous Player”, որը հիմնադրվել է 1912 թվականին, իսկ հայտնի սարով տարբերանշանը ստեղծվել է 1914 թվականին: Սա մինչ այսօր պահպանված ամենահին տարբերանշանն է, որը մեկ դարից ավել է ինչ ներկայացվում է հոլիվուդյան ֆիլմերում առանց դիզայնի հիմնական էլեմենտների փոփոխության:

Տարբերանշանի սարի մասին կան բազմազան վարկածներ: Վարկածներից ամենատարածվածն այն է, որ սարի էսքիզը արել է կինոընկերության համահիմնադիր Ուիլյամ Ուոտկինսոնը, ով ոգեշնչվել է Յուտա նահանգի սարերից, որտեղ անցել է նրա մանկությունը: Ոմանք նմանություն են տեսնում նաև Ալյասկայում գտնվող Հաթինգտոն լեռան հետ: Մյուսները նշում են Իտալիայի կողմից Ալպերի ամենաբարձր գագաթը (3841մ)՝ Մոնվիզոն: 

Հաթինգտոն լեռ. Ալյասկա

Կինոընկերության տարբերանշանին պատկերված է աբստրակտ լեռ այլ ոչ թե որևէ աշխարհագրական տեղանք: Տարբերանշանի առաջին տարբերակում լեռան գագաթի շուրջ շրջանաձև դասավորված է եղել 27 աստղ, որոնք հստակ ոչինչ չէին խորհրդանշում: 1917-1927թթ. Աստղերը թիվը դարձավ 24: Այս անգամ արդեն 24 թիվը խորհրդանշում էր կինոընկերության կնքած պայմանագրերի քանակը՝ այնժամանակվա հայտնի աստղային դերասանների հետ: Հետագայում աստղերի քանակը դարձավ 22 և կորցրեց իր սինվոլիզմը:

Այդ ժամանակվանից տարբերանշանը ենթարկվել է միայն ոչ մեծ փոփոխությունների: Փոփոխվել է սարի ուրվապատկերը և շրջապատող միջավայրը, աստղերի անիմացիան և գունային գամման: Փոխվել է տարբերանշանի հայտնվելու տեխնիկան, որին փոխարինման եկավ համակարգչային գրաֆիկան:

Բայց տարբերանշանի ընդհանուր էությունը արդեն 108 տարի է չի փոփոխվել: Հանդիսատեսը հեշտությամբ կարողանում է ճանաչել թե 1914 և թե 2014 թվականի բացման ինտրոն:

Գրառումներ:

paramount history պատմություն