Դետեկտիվ Պիկաչուն վերադառնում է
-
Նորություններ
- հրապարակվել է 04.03.2023
Ինչպես հայտնում է “Deadline” պարբերականը, Legendary Entertainment ընկերությունը բանակցում է ռեժիսոր Ջոնաթան Կրիսելի հետ, որպեսզի վերջինս գլխավորի <<Պոկեմոն. Դետեկտիվ Պիկաչու>> ֆիլմի նկարահնումները: Ֆիլմի շարունակության մասին խոսում էին մինչ պրեմիերան:
Սցենարային աշխատանքները վստահված են Կրիս Գալլետտին, ով աշխատել է բացառապես հեռուստանախագծերում, իսկ վերջին լիամետժ աշխատանքներից է <<Սեզամ փողոց>>-ը, որի պրեմիերան դեռ սպասվում է:
<<Պոկեմոն. Դետեկտիվ Պիկաչու>> ֆիլմի պրեմիերան տեղի էր ունեցել 2019 թվականի մայիս ամսին: Չնայած այն փաստին, որ կինոքննադատները այդքան էլ շատ դրական կարծիքներ չէին հայտնել, ֆիլմը համաշխարհային վարձույթում ունեցել է 430 մլն. դոլար եկամուտ, իսկ ստեղծագործական բյուջեն կազմել է 150 մլն. դոլար:
Ֆիլմի գլխավոր դերերում էին Ջասթին Սմիթը և Քեթրին Նյուտոնը, իսկ Պիկաչուին հնչյունավորում էր Ռայան Ռեյնոլդսը: Այս պահին հայտնի չէ, թե դերասանական հիմնական կազմից ում կտեսնենք շարունակությունում, սակայն աղբյուրները նշում են, որ Ռայան Ռեյնոլդսը կներգրավվի ֆիլմի ստեղծագործական աշխատանքներին: