Ant-Man and the Wasp: Quantumania ֆիլմի 2-րդ թրեյլերը
-
Ֆիլմեր
- հրապարակվել է 10.01.2023
Մարվել ընկերությունը ներկայացրեց “Ant-Man and the Wasp: Quantumania” ֆիլմի երկրորդ թրեյլերը: Գլխավոր հերոսը փորձելով վերադարձնել կորցրած ժամանակ սխալվում է և որոշում վստահել չարագործ <<Կանգ նվաճող>>-ին (Կանգին կտեսնենք Մարվելի հետագա ֆիլմերում): Ամեն ինչ ընթանում է պլանավորածին ճիշտ հակառակ:
Ֆիլմի ռեժիսորն է Պեյտոն Ռիդը, սցենարը Ջեֆֆ Լավնեսի: Իրենց դերերին են վերադառնալու Փոլ Ռադը, Եվանջելին Լիլին, Մայքլ Դուգլասը, Միշել Պֆայֆերը և Ռենդալ Պարկը: Հիմնական կազմին կմիանան նաև Բիլ Մյուրեյը, Քեթրին Նյուտոնը և Ջոնաթան Մեյջորսը:
“Ant-Man and the Wasp: Quantumania” եռապատումը հանդիսանում է Մարվելի 5-րդ ֆազայի առաջին ֆիլմը, որի պրեմիերան տեղի կունենա փետրվարի 17-ին: