“Ghostbusters: Frozen Empire” ֆիլմի թրեյլերը
-
Ֆիլմեր
- հրապարակվել է 27.01.2024
Sony ընկերությունը ներկայացրեց “Ghostbusters: Frozen Empire” ֆիլմի թրեյլերը:
Սփենգլերների ընտանիքը վերադառնում է Նյու Յորքի լեգենդար հրշեջների բաժանմունք, որպեսզի միավորվի իրական ուրվականների որսորդների հետ: Նրանք ստեղծում են գաղտնի հետազոտական լաբորատորիա, որպեսզի ավելի արդյունավետ պայքարեն ուրվականների դեմ: Չար ուժի ազատվելու փաստը ստիպում է հին և նոր որսորդներին միավորվելու: Այժմ նրանք պետք է պաշտպանեն իրենց տունը և փրկեն մոլորակը սառցե երկրորդ ժամանակաշրջանից:
Սցենարի հեղինակներն են Ջեյսոն Ռայթմանը և Գիլ Քենանը: Գլխավոր դերերում են Փոլ Ռադդը, Ֆինն Վուլդարդը և ուրիշները:
Սա երկարապատման առաջին ֆիլմն է, որը ստեղծվել է առանց Էյվան Ռայթմանի (Կյանքից հեռացել է Ghost Busters ֆիլմի ռեժիսոր Էյվան Ռայթմանը), ով նկարահանել է օրիգինալ առաջին երկու ֆիլմերը և հանդիսացել է 2021 թվականի “GhostBusters: Afterlife” ֆիլմի պրոդյուսերը:
<<Սառցե կայսրությունը>> կլինի 2021 թվականի “Ghostbusters: AfterLife” ֆիլմի շարունակությունը, որը համաշխարհային վարձույթում զբաղեցրել էր 10-րդ հորիզոնականը և ընդհանուր առմամբ արժանացել էր դրական գնահատականի ինչպես կինոքննադատների, այնպես էլ հանդիսատեսի կողմից:
Ֆիլմի պրեմիերան տեղի կունենա մարտի 29-ին:
Sony Pictures ընկերության ֆիլմերի ժամանակացույցը փոփոխման է ենթարկվել