Կյանքից հեռացել է Ghost Busters ֆիլմի ռեժիսոր Էյվան Ռայթմանը
-
Նորություններ
- հրապարակվել է 19.02.2022
Կյանքի 75-րդ տարում հեռացել է կանադա-ամերիկյան սիրված և հայտնի ռեժիսոր և պրոդյուսեր Էյվեն Ռայթմանը: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը:
Էյվան Ռայթմանը ծնվել է Չեխոսլովակիայում, 1946 թվականին: Այնուհետև իր ընտանիքի հետ տեղափոխվում է Կանադա՝ Տորոնտո: Այստեղ Ռայթմանը ուսումնասիրում է երաժշտություն և դրամատուրգիա Համիլթոնի Մակմասթեր Համալսարանում և սկսում է նկարահանել կարճամետրաժ ֆիլմեր: Ռեժիսորին մեծ ճանաչում է բերում “Ghost Busters: Afterlife” ֆիլմը:
Համանուն ֆիլմի շարունակությունը նկարահանելու ժամանակ Ռայթմանը, որպես ֆիլմի պրոդյուսեր օգնել է իր որդուն՝ Ջեյսոն Ռայթմանին: Անցած տարի հանդիսատեսին ներկայացված ֆիլմը ստացել է շատ ջերմ և դրական արձագանք, ինչպես նաև վաստակել զգալի գումար համաշխարհային ցուցադրման ժամանակ: