GhostBusters: Spirits Unleashed խաղի թրեյլերը
-
Խաղեր
- հրապարակվել է 24.03.2022
Այս շաբաթ Illfonic ընկերությունը ներկայացրեց “GhostBusters: Spirits Unleashed” խաղի թրեյլերը և փոքր հատված հենց խաղից, որը դուրս է գալու այս տարեվերջին:
Չորս անվախ որսորդները հետապնդում են սարսափելի ուրվականներին, որոնք ահաբեկում են հասարակական վայրերը: Նրանք աշխատում են միասնական և օգտագործում են իրենց սարքավորումենրը, որպեսզի բռնեն լպրծուն թշնամուն:
Խաղի դեպքերը զարգանում են “GhostBusters: AfterLife”-ից հետո՝ Ռեյի և Ունիսթոնի մասնակցությամբ: Գլխավոր անակնկալն այն է, որ խաղը հնարավորություն է տալիս միաժամանակ 4 մասնակցի որսան ուրվական: Խաղացողը հնարավորություն ունի ընտրելու և որսորդին, որով կարող է ստեղծել կարերան զրոյից և ուրվականին՝ անցնելով հակառակ կողմը:
Ուրվականի կերպարով խաղալու ժամանակ անհրաժեշտ է տարբեր վայրերում վախեցնել ոչինիչ չկասկածող քաղաքացիներին: Դուք չեք վախենում որսորդներից, քանի որ կարողանում եք թռչել և տելեպորտի միջոցով տեղափոխվել մեկ վայրից մյուսը: Համակարգչի կողմից կառավարվող զուգընկերները օժտված են արհեստական բանականությամբ, որոնք կարողանում են լրացնել թիմային խաղը:
GhostBusters-ը աշխարհի ամենասիրելի ինտելեկտուլ խաղերից է, հետևաբար մենք անում ենք ամեն հնարավոր բան, որպեսզի այն լինի յուրահատուկ և հասանելի տարբեր ֆանատների համար – ասաց IllFonic ընկերության գլխավոր տնօրեն Չարլզ Բրունդգարդը:
Խաղը նախատեսված է լինելու մեկից ավել խաղացողների համար և կարող են օգտվել “PlayStation 4”, “PlayStation 5”, “XboxSeries X|S”, “Xbox One” և անձնական համակարգիչ ունեցողները: