Նաքլզ էքիդնա մինի սերիալի թրեյլերը
-
Ֆիլմեր
- հրապարակվել է 08.02.2024
Paramount Pictures ընկերությունը հրապարակեց <<Նաքլզ>> էքիդնա մինի սերիալի թրեյլերը, որը հանդիսանում է օրիգինալ Սոնիկ ֆիլմի սփինոֆը:
Մինի սերիալում Նաքլզը համաձայնում է մարզել ոստիկան Ուեյդ Ուիպլիին և նրանից կերտել իրական Էքիդնա-մարտիկ: Նրանք միավորվելով պայքարում են չարագործի դեմ, ով փորձում է օգտագործել Նաքլզի էներգիան՝ նոր զենք ստեղծելու համար: Հերոսները միասին պայքարում են վտանգավոր ռոբոտների դեմ և պաշտպանում են երկիր մոլորակը:
Թրեյլերում տեսնում ենք ինչպես իրական դերասանների, այնպես էլ անիմացիոն կերպարների, այդ թվում Նաքլզ էքիդնային, Սոնիկ ոզնուն և Թեյլզ աղվեսիկին: Էքիդնային հնչյունավորել է Իդրիս Էլբան, ում արդեն տեսել էինք <<Սոնիկ 2>> ֆիլմում (դիտե՛լ Սոնիկ 2 ֆիլմի թրեյլերը):
Վիզուալ էֆեկտների և դինամիկության առումով սերիալը ոնչնչով չի զիջում օրիգինալ ֆիլմին, քանի որ նախորդ օրիգինալ ֆիլմերի ստեղծագործական ողջ խումբը մասնակցել է նաև այս սերիալի աշխատանքներին՝ ներառյալ ռեժիսորի և պրոդյուսերի, ով նկարահանել է սերիալի առաջին սերիան և օգնել է տրանսֆորմացնել ֆիլմի ուրույն ոճը սերիալային ձևաչափի:
Սերիալի դեպքերը տեղի են ունենում <<Սոնիկ 2>> ֆիլմից հետո: Սոնիկը համարվում է ամենապոպուլյար և սիրված մանկականֆիլմերից մեկը (<<Սոնիկ 3>> ֆիլմը կտեսնենք մեծ էկրաններին արդեն այս տարեվերջին՝ դեկտեմբերի 20-ին): Սերիալն ընդհանուր ունենալու է 6 սերիա:
Սերիալի պրեմիերան տեղի կունենա ապրիլի 26-ին Paramount+ սթրիմինգային ալիքի եթերում: