Madame Web ֆիլմի թրեյլերը
-
Ֆիլմեր
- հրապարակվել է 15.11.2023
Sony Pictures ընկերությունը ներկայացրեց Մարվելի կոմիքսների հերոսուհի "Madame Web" ֆիլմի թրեյլերը: Գլխավոր դերում Դակոտա Ջոնսոնն է, ում կըկերակցեն հոլիվուդյան այլ աստղեր (Դակոտա Ջոնսոնը կմարմնավորի Madame Web-ին):
Թրեյլերում տեսնում ենք գլխավոր հերոսուհուն՝ "Madame Web"-ին, ինչպես նաև մի քանի <<Սարդ մարդկանց>>: Դատելով կադրերից, ոչ բոլոր <<Սարդ մարդիկ>> են որոշել ի բարորություն օգտագործել իրենց ուժերը:
Ի դեպ, ըստ Մարվելի կոմիքսի, որտեղ հերոսուհին տարեց կին էր, ֆիլմում գլխավոր հերոսուհուն ներկայացնում են երիտասարդ հասակում, ով օժտված է ապագան տեսնելու ունակությամբ: Սակայն այս ունակությանը չեն հավատում անգամ իր մտերիմ ընկերուհիները:
Ֆիլմի պրեմիերան մի քանի անգամ հետաձգվել է: Ֆիլմում նկարահանվել են նաև Էմմա Ռոբերթսը, Սինդի Սուինին և այլ դերասաններ: Ֆիլմի ռեժիսորն է Ս. Ջ. Կլարկսոնը, ով մասնակցել է այնպիսի սերիալների ստեղծագործական աշխատանքներին, ինչպիսին են <<Դեքստերը>> և <<Ժառանգները>>: Սցենարը՝ Մեթ Սազամ և Բերկ Շարպլեսս (Մորբիուս):
Ֆիլմի պրեմիերան նախատեսված է հաջորդ տարի փետրվարի 14-ին:
Sony Pictures ընկերության ֆիլմերի ժամանակացույցը փոփոխման է ենթարկվել