Մայոր Գրոմ. Խաղ – ֆիլմի թրեյլերը
-
Ֆիլմեր
- հրապարակվել է 09.10.2023
Ֆիլմի հիմնական դեպքերից անցել է մեկ տարուց ավել և Սանկտ-Պետերբուրգ քաղաքը խաղաղվել է ցնցումներից: Սերգեյ Ռազումովսկին հայտնվել էր հոգեբուժարանում, իսկ Իգոր Գրոմը քաղաքում հայտնի էր դարձել՝ իրական խիզախության կերպար իր քաղաքի համար, առժանանալով քաղաքացիների հարգանքին: Օրվա ընթացքում իր գործընկեր Դիմաի հետ բռնում էր հանցագործներին, իսկ երեկոները անցկացնում լրագրողուհի Յուլիաի հետ:
Սակայն այս կարծիքը ոչ բոլորն են կիսում: Առօրյա անդորրը խանգարում է քաղաքում հայտնված առեղծվածային չարագործը, ով իրեն անցանում է <<Ուրվական>> և Մայոր Գրոմին ներքաշում վտանգավոր խաղի մեջ:
Ֆիլմի դեպքերը կրկին տեղի են ունենում ալտերնատիվ Սանկտ-Պետերբուրգում: Թրեյլորում տեսնում ենք նոր հերոսի՝ Ավգուստ վան դեր Հոլթին, ով ցուցադրում է բարձր տեղխնոլոգիական ինպլանտի հնարավորությունները:
Մայոր Գրոմին մարմնավորորղ Տիխոն Ժիզնեվսկին ասում է՝
Գրոմը այժմ քաղաքում հայտնի մարդ է և այդ ամենը ունենում է իր հետևանքները: Ֆիլմի շարունակությունը ունենալու է ավելի շատ էքշն տեսարաններ: Օրինակ առաջին օրը մենք նկարահանում էինք մասայական կռվի տեսարան, այդ հատվածը ցուցադրված է նաև ֆիլմի թրեյլերում: Ֆիլմում կան բարդ հնարքներ, որոնց համար ընդգրկված են կասկադյորներ, որոնք աշխատել են նաև Հոլլիվուդում:
Ֆիլմի սցենարիստն է Արտյում Գաբրիելյանովը (ով հանդիսանում է նաև ֆիլմի պրոդյուսերը), Նիկոլայ Շիշկինը և Էկատերինա Կրասները, ռեժիսոր՝ Օլեգ Տրոֆիմ:
Ֆիլմի պրեմիերան տեղի կունենա հաջորդ տարի: