Մորբիուս ֆիլմի պրեմիերան հետաձգվեց
-
Նորություններ
- հրապարակվել է 16.01.2022
Sony Pictures ընկերությունը արդեն այս ամսվա վերջին պետք է ներկայացներ Մարվելի սիրահարներին <<Մորբիուս – Կենդանի Վամպիր>> ֆիլմը: Սակայն մի շարք պատճառներով ֆիլմի պրեմիերան արդեն 7-րդ անգամ հետաձգվեց և այժմ մեծ էկրաններին կլինի հավանաբար Ապրիլ ամսին:
Պատճառներից հաճախ նշում են այն, որ ամբողջ աշխարհում կինոթատրոնների աշխատանքը նորից կսահմանափակվի: Օրինակ Կանադայում շատ կինոթատրոններ արդեն փակվել են, որն էլ հանդիսանում է հիմնական շուկաներից մեկը:
Կան նաև դրական մի քանի վարկածներ: Ինչպես նշում են որոշ մասնագետներ, որ այս ամենի հիմնական <<մեղավորը>> նոր <<Սարդ Մարդ>>-ը ֆիլմի ֆենոմենալ հաջողությունն է: Sony-ն կարծում է, որ <<Սարդ Մարդ>>-ը ֆիլմի մեծ պահանաջարկի առկայության դեպքում (որը մինչ օրս մեծ էկրաններին է), Ջարեդ Լետոի մարմնավորած Մորբիուս ֆիլմը կարող է կորցնել շահույթի մեծ մասը:
Այժմ Sony ընկերության գործերը շատ լավ են, իսկ այս տարի մեծ հաշվով չունեն այնպիսի մեծ պրեմիերա, որը կունենա նույն հաջողությունը, ինչ <<Սարդ Մարդ>>-ը և հիմնական պատճառը հենց դա է:
Մարվելի ֆաների մոտ շրջանառվում է նաև այն վարկածը, որ Sony ընկերությունը տեղափոխել է ֆիլմի պրեմիերան, որպեսզի ֆիլմում լրացուցիչ ընդգրկեն Էնդրյու Գարֆիլդի կամեոն: Կա կարծիք, որ <<Մորբիուս>> ֆիլմը կենթարկի լրացուցիչ նկարահանման:
Ֆիլմի մասին լրացուցիչ կարող եք ծանոթանալ Մորբիուս – Կենդանի վամպիր ֆիլմի նոր թրեյլերը նյութից: