Դակոտա Ջոնսոնը կմարմնավորի Madame Web-ին

Դերասանուհի Դակոտա Ջոնսոնին կվստահեն “Madame Web”-ի (Տիկին Սարդոստայն, հայերեն թարգմանությամբ փոքր ինչ այլ է հնչում) գլխավոր դերակատարումը <<Սարդ Մարդը>> նոր սփինոֆում: Դերասանուհին դեռ չի հաստատել իր մասնակցությունը ֆիլմում, բայց ինչպես հայտնում է ”DeadLine”-ը, Sony ընկերությունը կհամագործակցի հենց նրա հետ: Սակայն ի սկզբանե ընկերությունը ցանկացել է այս կերպարում տեսնել Ջենիֆեր Լոուրենսին:

Դերասանուհու ընտրությունը բավականին տարօրինակ է, քանի որ կոմիքսներում հերոսուհուն ներկայացնում են, որպես տարեց և կույր կին, ով միացված է կենսունակության համակարգին և օգնում էր այլ սուպերհերոսներին:

Շատ հաճախ հանդիպում ենք Մարվելի և ԴիՍի-ի կոմիքսներում այն, որ հերոսները ունենում են իրենց ալտերնատիվ տարբերակները զուգահեռ իրականություններում: Այս դեպքում կարծում ենք հերուսիհին լինելու է երիտասարդ և շարժուն: Նրա կարևոր հատկություններից այն է, որ նա օժտված է զորեղ էքստրասենսային ունակություններով և կարողանում է աշխարհների միջև բաժանումը վերացնել: Այսպիսով Sony ընկերությունը կունենա իր <<Դոկտոր Սթրենջին>>:

Վերջին <<Սարդ Մարդը>> ֆիլմի հաջողություններից հետո ընկերությունը սկսել է ակտիվ աշխատել իր երկարապատման վրա: Ապագա ֆիլմի ռեժիսորը լինելու է բրիտանուհի Ջեյ Քլարքսոնը, ով աշխատել է Նեթֆլիքս ընկերության սերիալների նախագծերում, ինչպես նաև աշխատել է Ջորջ Մարտինի հետ <<Գահերի խաղը >> նախապատմությունը ստեղծելու ժամանակ, որը չեղարկել են պիլոտային սերիայից հետո: Ֆիլմի սցենարը վստահված է <<Մորբիուս>> ֆիլմի սցենարիստներին: