Արքեյն (Arcane) 2-րդ եթերաշրջանի թրեյլերը
-
Մուլտֆիլմեր
- հրապարակվել է 06.09.2024
Նոր եթերաշրջանը շարունակելու է հիմնական սյուժեն և կավարտի տարբեր բարիկադներում հայտնված ինչպես Ջինքս և Վայ քույրերի հակամարտությունը, այնպես էլ՝ Պիլտովեր և Զաուն քաղաքների, որը առաջին եթերաշրջանից իրադարձություններից հետո վերածվել էր իրական պատերազմի:
Թրեյլերում բացի գլխավոր հերոսներից ներկայացնում են կուլմինացիոն պահերով հարուստ բազմաթիվ էքշն տեսարաններ:
Երկրորդ եթերաշրջանի ավարտից հետո սպասվում է “Legue of Legends”-ի նոր պատմություններ, նոր կերպարների մասին:
Առաջին եթերաշրջանի պրեմիերան տեղի է ունեցել 3 տարի առաջ` 2021 թվականի նոյեմբեր ամսին և շատ արագ սիրվում է հանդիսատեսի և կինոքննադատների կողմից: Այն իսկույն դառնում է Նեթֆլիքս ընկերության ամենառեյթինգային և հաջողված նախագծերից մեկը (Արքեյն (Arcane) – ամենաշատ դիտված սերիալը): Հանդիսատեսները առանձնահատուկ գովում էին մուլտսերիալի դրամատիկ սյուժեն և անիմացիոն լուծումների բարձր որակը: Շատերին դուր է եկել նաև հնչյունավորող դերասանների կատարված աշխատանքը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16-19-ը տեղի կունենա “Netflix Geeked 2024”-ը, որտեղ կներկայացնեն ավելի մանրամասն ինֆորմացիա, ինչպես Արքեյն մուլտսերիալի, այնպես էլ Նեթֆլիքսի այլ նախագծերի վերաբերյալ:
Նոր եթերաշրջանի պրեմիերան տեղի կունենա նոյեմբերին: