Օրլանդո Բլումը ցանկանում է վերադառնալ Կարիբյան ծով
-
Նորություններ
- հրապարակվել է 22.02.2023
Վերջին հարցազրույցի ժամանակ, բրիտանացի դերասան Օրլանդո Բլումը, իր ցանկությունն է հայտնել վերադառնալ <<Կարիբյան ծովի ծովահենները>> (“Pirates of the Caribbean”) ֆիլմի նկարահանումներին: Բլումը նշել է, որ իր բախտը պարզապես բերել է հայտնվելով երկարապատման դերասանական կազմում:
“Parade” պարբերականի հետ զրույցի ժամանակ դերասանը նշել է, որ ցանկանում է կրկին մարմնավորել Ուիլ Թյորներին:
Գիտե՛ք, ինձ հաջողվել է մարմնավորել Լեգոլասին “Հոբբիթ” ֆիլմում 10 տարի անց: Ես կարծում եմ, որ դա շատ զվարճալի էր: Այդ իսկ պատճառով ես դեմ չեմ տեսնել, թե ինչ տեսք ունի Ուիլ Թյորները այսօր: Նա եղել է լուրջ տղա, ով երկար ժամանակ եղել է օվկիանոսի հատակում և հետաքրքիր կլիներ տեսնել նրան հիմա, թե ինչպիսին է նա հիմա – նշում է Օրլանդո Բլումը:
Անցած տարի դեկտեմբերի վերջին ամերիկացի կինոպրոդյուսեր Ջերրի Բրուկհայմերը, ով հանդիսանում է <<Կարիբյան ծովի ծովահեննրը>> երկարապատման ստեղծողներից մեկը, ասել է որ ցանկանում է կրկին տեսնել դերասան Ջոննի Դեպպին ֆիլմի նոր մասի նկարահանումների ժամանակ: