Twisted Metal խաղային էկրանավորման թիզերը
-
Ֆիլմեր
- հրապարակվել է 29.04.2023
“PlayStation Production”-ը և “Peacock” սթրիմինգային ալիքը ներկայացրեցին “Twisted Metal” խաղային էկրանավորման թիզերը, Էնթոնի Մակիի գլխավոր դերակատարմամբ:
Ըստ պաշտոնական ամփոփագրի, սերիալի դեպքերը տեղի են ունենում շատախոս աութսայդերի շուրջ, ով կարող է ստանալ ավելի լավ կյանքի հնարավորություն այն դեպքում, անցնելով վտանգավոր ուղիներով բարեհաջող հասցնի փաթեթը:
“Twisted Metal”-ը համարվում է PlayStation խաղային համակարգի լեգենդար խաղերից: Սերիալի նկարահանումները ոգեշնչված են համանուն խաղի հիման վրա և բաղկացած է լինելու 10 մասից: “PlayStation Studios” ընկերության պրոդյուսերի խոսքերով “Twisted Metal” սերիալում կտեսնենք շատ մեքենաներ և հետապոկալիպտիկ միջավայր:
Խաղի էկրանավորման մասին հայտնել էին 2019 թվականին (Էնթոնի Մակին Twisted Metal խաղային էկրանավորման գլխավոր հերոս): Սերիալի գլխավոր դերում է Էնթոնի Մակին: Խաղի սինվոլ համարվող ծաղրածունին մարմնավորել է ռեսթլեր Սամոա Ջոն, իսկ կերպարին կհնչյունավորի Ուիլ Արնեթը (<<Լեգո. Բեթմեն>>):
Բացի այս նախագծից մշակման փուլում են գտնվում ևս 9 խաղային էկրանավորում, այդ թվում “Horizon”, “God of War” և այլ խաղեր (Play Station Productions-ը զբաղվելու է Sony ընկերության խաղային էկրանավորմամբ):
Սերիալի պրեմիերան տեղի կունենա հուլիսի 27-ին: