Դյունա. մաս 2 - ֆիլմի թրեյլերը

“Warner Bros.” ընկերությունը ներկայացրեց Ֆրենկ Հերբերտի վեպի հիման վրա ստեղծված ռեժիսոր Դենի Վիլնյովի <<Դյունա. մաս 2>> ֆիլմի թրեյլերը: Ինչպես ավելի վաղ արդեն նշել էինք (Դյունա 2 ֆիլմի նկարահանումները կսկսվեն այս աշնանը), ֆիլմի շարունակության մասին լուրերը հաստատվել էին 2022 թվականի ամռանը:

Իրենց դերերին կվերադառնան Տիմատի Շալոմեն (Փոլ), Զենդայան (Չանի),Ռեբեկա Ֆերգյուսոնը (լեդի Ջեսիկա), Ջոշ Բրոլին (Գուրնի Հալլեք), Դեյվ Բատիստան (Գլոսսու Ռաբան), Խավիեր Բարդեմը (Ստիլգար) և մյուսները: Դերասանական կազմին են միացել Ֆլորենս Պյուն (արքայադուստր Իրուլան), Լեա Սեյդուն (լեդի Մարգո), Քրիսթոֆեր Ուոկենը (կայսր Շադդամ 4-րդ), Օսթին Բաթլերը (Ֆրեյդ-Ռաուտա) և այլոք:

Թրեյլերը տպավորում է իր մաշտաբայնությամբ և գեղեցկությամբ: Ֆիլմի դեպքերը տեղի են ունենում հենց առաջին մասի ավարտից հետո:

Սա սիկվել չէ, այլ ֆիլմի երկրորդ մասը: Կա տարբերություն: Ես կցանկանայի, որպեսզի ֆիլմը սկսվեր այն հատվածից, որտեղ մենք թողել էինք հերոսներին: Ես ցանկանում էի հասնել առաջին մասի դրամատիկ շարունակականության – նշում է ֆիլմի ռեժիսոր Դենի Վիլնյովը:

Ֆիլմի թրեյլերից կարող ենք դատել, որ մեզ սպասում են ինտրիգային իրադարձություններ, որտեղ ներկայացրեցին ժառանգորդի նախապատրաստումը, ներառյալ բոլորի կողմից սպասված դրվագներից մեկը՝ ավազե որդի սանձումը և նրան քշելը: Փոլին և իր մայրիկ լեդի Ջեսսիկային սպասվում է ոչ այնքան հաճելի կերպարանափոխում քաղցրի ազդեցության ներքո: Բազում փորձություններ ինչպես ֆիզակական, այնպես էլ հոգևոր: Փոլը ստիպված պետք է ընտրություն կատարի ֆրիմեններից իր սիրեցյալ Չանիի և կայսր Շադդամ 4-րդի (Քրիսթոֆեր Ուոկեն) հետ պայմանավորվածության միջև, ով պատրաստ է ճանաչել Փոլի իշխանությունը փոխարեն Փոլի և իր դստեր արքայադուստր Իրուլանի (Ֆլորենս Պյու) հետ: Իսկ մինչ այդ Փոլը, լեդի Ջեսսիկան, ֆրիմեններն և մյուս ապստամբները պետք է դիմակայեն արյունարբու պայքարում Հարկոնների դեմ, որոնք պատրաստ չեն զիջել իրենց կայուն <<եկամուտ>>-ը, որի հաշվին ապրում է ողջ գալակտիկան:

Վերջին հարցազրույցներից մեկի ժամանակ գլխավոր դերակատար Տիմոտի Շալոմեն նշել է, որ օրիգինալ <<Դյունա>>-յում իր կերպարը նման էր ուսանողի, ով ուներ քիչ ժամանակ, որպեսզի դառնա առաջնորդ: Վերջինս շեշտել է նաև իր կոլոգաների հրաշալի աշխատանքի մասին:

Հիշեցնենք, որ <<Դյունա>>-ի առաջին մասը հավակնում էր Օսկար մրցանակի 10 անվանակարգում, որից 6-ում հաղթող է ճանաչվում (Օսկար 2022 անվանակարգերը): Կարծում ենք, որ հաջորդ տարի կայանալիք Օսկար մրցանակաբաշխությունում ֆիլմը տեխնիկական անվանակարգում ևս կներգրավվի (ծանոթացի՛ր պատմությանը՝ Օսկար - գիպսից մինչև ոսկի):

Գրավիչ, քաղաքական ինտրիգներով հարուստ  և վտանգավոր էքշնին կարող ենք վերադառնալ այս աշնանը: Ֆիլմի համաշխարհային պրեմիերան նախատեսվում է այս տարի նոյեմբերի 1-ին, իսկ ԱՄՆ-ում նոյեմբերի 3-ին: Ֆիլմը կշարունակի Փոլ Ատրեյդիսի պատմությունը և իր պատերազմները ավազե մոլորակ Արրակիսում, որտեղ բնակվում են հսկայական որդերը:

Ի դեպ ներկա պահին ընթանում են նաև <<Դյունա>> ֆիլմի նախապատմության նկարահանումները, որտեղ գլխավոր դերում են Էմիլի Ուոթսոնը, Շիրլի Հենդերսոնը, Ինդիրա Վարդան և ուրիշներ: Ֆիլմի պրեմիերան տեղի կունենա HBO Max սթրիմինգային ալիքով, ենթադրաբար ևս այս տարի: