Դեյվիդ Հարբորը և Օրլանդո Բլումը կնկարահանվեն “Gran Turismo”-ում

Նեթֆլիքս ընկերության “Stranger Things” ամենհայտնի սերիալներից մեկի գլխավոր դերակատար Դեյվիդ Հարբորը կմասնակցի “Gran Turismo” խաղի էկրանավորմանը: Դեյվիդը ֆիլմոււմ մարմնավորելու է գլխավոր հերոսներից մեկին:

Ֆիլմի աստղային կազմին է միացել նաև Օրլանդո Բլումը, ով առավել հայտնի է <<Մատանիների տիրակալը>> և <<Կարիբյան ծովի ծովահենները>> երկարապատումից:

“Gran Turismo”-ն երկար տարիներ գտնվում էր Հոլիվուդի պրոդյուսերների ուշադրության կենտրոնում, սակայն անցած 10 տարիների ընթացքում որևէ աշխատանք այդպես էլ չէր կատարվել խաղը էկրանավորելու համար: Այժմ Sony ընկերությունը և PlayStation Production-ը (Play Station Productions-ը զբաղվելու է Sony ընկերության խաղային էկրանավորմամբ) անցել են ակտիվ գործնական փուլ: Մայիս ամսին ֆիլմի ռեժիսորի պաշտոնում հաստատվել է Նիլ Բրոմկամպը (հայտնի է, որպես օսկարակիր “District 9” ֆիլմի ռեժիսոր), սցենարիստներն են՝ Ջեյսոն Հոլը (“Sniper” Բրեդլի Կուպերի մասնակցությամբ) և Զակ Բեյլին (“The King Richard”):

“Gran Turismo” խաղը համարվում է լավագույն ավտոսիմուլյատորներից մեկը: Խաղի գեղեցիկ գրաֆիկան և ավտոմեքենայի դետալների մանրամասն մշակումը գեյմերների մոտ դարձավ իսկական հիթ: Խաղը չունենալով ընդհանուր սյուժետային գիծ, շատերի մոտ առաջացնում է տարակուսանք, թե ինչ են ներկայացնելու ֆիլմում:

Համացանցում շրջանառվող լուրերի, ֆիլմը պատմում է “Gran Turismo” խաղի երիտասարդ ֆանատի մասին, ում հաջողվում է հաղթել Nissan-ի առաջնությունում իր խաղային հիանալի հմտությունների շնորհիվ և դառնալ պրոֆեսիոնալ մրցաշավորդ:

Դեյվիդ Հարբորի կերպարը լինելու է երիտասարդ տղայի խորհրդատուն, ով վաղ անցյալում մասնակցել է ավտոմրցաշարերում: Իսկ Օրլանդո Բլումը մարմնավորելու է մարքեթոլոգի, ով մասնագիտացված է ավտոմրացաշարերում և այդ ամենի մեջ տեսնում է արվեստի բազմազանություն:

Ֆիլմի նկարահանումները սկսելու են հաջորդ շաբաթ Եվրոպայում:

Ներկա պահին ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2023 թվականի օգոստոս ամսին: