Մայնքրաֆթ խաղային էկրանավորման թիզերը
-
Ֆիլմեր
- հրապարակվել է 05.09.2024
“Warner Bros.” ընկերությունը ներկայացրեց «Մայնքրաֆթ» (Minecraft) խաղային էկրանավերման արկածային կոմեդիայի առաջին թրեյլերը: Գլխավոր դերերում են Ջեյսոն Մամոան և Ջեք Բլեքը:
Ֆիլմը պատմում է չորս ավանտյուրիստների մասին, ովքեր կախարտական պորտալի միջոցով հայտնվում են խորանարդներից կազմված զարմանալի մի քաղաքում: Հերոսները պետք է սովորեն գոյատևել այս վտանգավոր աշխարհում: Առջևում նրանց սպասվում է բազմաթիվ փորձություններ և հանդիպումներ խրոխտ խոզուկների, վարդագույն գառնուկի և այլ էակների հետ: Նրանք պետք է անցնեն կարևոր քվեսթ միջով, փորձելով հաղփահարել Էնդեր վիշապին և գտնել ելք դեպի տուն: Այս հարցում նրանց օգնության է գալիս Սթիվը (Ջեք Բլեք):
Ֆիլմի ռեժիսորն է Ջարեդ Հեսսը, բեմադրիչ նկարիչ՝ Գրանտ Մեյջորս, ով աշխատել է հայտնի «Մատանիների տիրակալը» եռապատման վրա: Բացի գլխավոր հերոսներից դերասանական կազմը համալրել են Էմմա Մայերսը, ով հայտնի է Նեթֆլիքսի «Ուենսդեյ» սերիալից, Դանիել Բրուքսը, Սեբասթիան Յուջին Հանսենը, Քեյթ Մաք Քինոննը և Ջենիֆեր Կուլիջը:
Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա 2025 թվականի ապրիլի 4-ին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Minecraft հայտնի խաղի գլխավոր հերոսին կհնչյունավորի Ջեյսոն Մամոան