Կախարդը (The Witcher) սերիալի 3-րդ եթերաշրջանի թիզերը
-
Ֆիլմեր
- հրապարակվել է 04.05.2023
Նեթֆլիքս ընկերությունը ներկայացրեց իր լավագույն նախագծերից մեկի՝ <<Կախարդը>> սերիալի երրորդ եթերաշրջանի թիզերը:
Երրորդ եթերաշրջանն ավելի խոստումնալից է քան առաջինը: Հիշեցնենք, որ երկրորդ եթերաշրջանի դիտարժան սյուժետային շրջադարձներից հետո, մնացել է որոշակի բաց ինտրիգներ. հայտնվում է Ցիրիի հայրը, ում կարծում էին մահացել է:
Ըստ պաշտոնական ամփոփագրի, Ցիրին (Ֆրեյա Ալլան) դառնալու է ավար գրեթե բոլորի համար՝ մագերի, հրեշների և միապետների: Այդ պատճառով Հերալդը պետք է պաշտպանի իր նոր ընտանիքը և թաքցնի թագուհուն օտար աչքերից: Հերոսները փորձելու են ավելի շատ պարզել թագուհու հմտությունների մասին, սակայն այդ ամենի փոխարեն նրանք հայտնվելու են մարտի դաշտում, որտեղ միավորվել են քաղաքական ինտրիգները, սև կախարդանքը և դավաճանությունը: Նրանք պետք է հակահարված տան թշնամիներին, հակառակ դեպքում կարող են մեկը մյուսին կորցնել:
Թիզերում տեսնում ենք հեծյալների կանոնավոր բանակը, որոնք իրնեց կոչում են <<Վայրի որս>>:
Երրորդ եթերաշրջանում սպասվում է նոր չահագործ Ռալֆ Բլանդենը՝ Պրոֆեսոր մականվամբ, ում մարմնավորելու է բրիտանացի դերասան Սաննի Պատելը: Անջեյ Սապկովսկու գրքերում Պրեֆեսորը վարձու մարդասպան է, ով նույնպես ցանկանում է գտնել Ցիրիին: Այս կերպարը պետք է դեռևս հայտնվեր խաղի առաջին մասում, բայց սյուժետային որոշ փոփոխությունների հետևանքով կերպարին փոխարինում են (ի սկզբանե իրադարձությունները տեղի էին ունենում գրքի դեպքերի զարգացմանը զուգահեռ, այլ ոչ թե 6 տարի անց):
Երրորդ եթերաշրջանը բաղկացած կլինի ութը մասից, որից հինգը կցուցադրեն առաջին մասում, իսկ հաջորդող երեք սերիան երկրորդ մասում: Սերիալի առաջին մասի պրեմիերան տեղի կունենա հունիսի 29-ին, իսկ երկրորդ մասը՝ հուլիսի 27-ին: Ի դեպ այս կոնցեպտը Նեթֆլիքս ընկերությունը կիրառում է իր վերջին մեծ և սիրված նախագծերի դեպքում (Stranger Things սերիալի 4-րդ եթերաշրջանը լինելու է ամենամաշտաբայինը):
Հիշեցնենց, որ այս եթերաշրջանը Հենրի Քավելի համար լինելու է վերջին, ում կփոխարինի դերասան Լիամ Հեմսվորդը (Հենրի Քավելին կփոխարինի Լիամ Հեմսվորդը): Սերիալի ֆանատների դժգոհությունը չի սահմանափակվում միայն գլխավոր դերասանի փոփոխությամբ պայմանավորված, նրանք դժգոհում են նաև այն փաստից, որ սերիալի ստեղծողները շատ են շեղվել սկզբնաղբյուրից: Պատճառներից մեկն էլ այն է, որ հենց առաջին եթերաշրջանում մենք տեսնում էինք ոչ սլավոնական արտաքինով հերոսների: Կան վարկածներ, որ Հենրի Քավելի այսպիսի որոշման վրա ազդել է նախագծի պրոդյուսերների նմանատիպ փոփոխությունները: