Հենրի Քավելին կփոխարինի Լիամ Հեմսվորդը
-
Նորություններ
- հրապարակվել է 31.10.2022
Մինչ <<Կախարդը>> սերիալի սիրահարները սպասում են 3-րդ եթերաշրջանին (Կախարդը սերիալի 3-րդ եթերաշրջանը կտեսնենք հաջորդ տարի), Նեթֆլիքս ընկերությունը պաշտոնապես հայտնել է, որ 4-րդ եթերաշրջանից սկսած Հենրի Քավելին կփոխարինի Լիամ Հեմսվորդը: Հենրի Քավելը շնորհակալական նամակ է հրապարակել ստեղծագործական թիմին և հաջողություններ մաղթել Լիամին: Լիամն էլ իր հերթին հայտնել է, որ նա հանդիսանում է <<Կախարդ>>-ի (Witcher) վաղեմի երկրպագուներից և իր համար մեծ պատիվ է Հենրի Քավելից հետո մարմնավորել Հերալդին:
Իմ ճանապարհորդությունը Հերալդի կերպարում լի հրեշներով և արկածներով, ավաղ ես 4-րդ եթերաշրջանում կհրաժարվեմ մեդալիոնից և թրերից: Պարոն Լիամ Հեմսվորդը իմ փոխարեն կկրի Սպիտակ Գայլի զրահը: Ամենայն հարգանքով և խանդավառությամբ այն ժամանակահատվածին, որ ես անցկացրել եմ Հերալդի դերում, էստաֆետը փոխանցում եմ Լիամին, քանի որ ցանկանում եմ տեսնել, թե ինչպես կմարմնավորի ամենահիանալի և բարդ կերպարներից մեկին – ասել է Հենրի Քավելը:
Ոչ Նեթֆլիքս ընկերությունը, ոչ Հենրի Քավելը չեն բացատրել, թե ինչի հետ է կապված նման որոշումը, հավանաբար Հենրի Քավելի վերադարձը Սուպերմենի կերպարին (Հենրի Քավելի մասնակցությամբ Սուպերմեն 2 ֆիլմի աշխատանքները սկսված են) ազդել է աշխատանքային ծրագրերի վրա, ներառյալ <<Կախարդը>> սերիալի նկարահանումները:
Երկրորդ հավանական պատճառը այն է, որ Հենրի Քավելը լինելով Անջեյ Սաբկովսկու գրքերի և տեսախաղերի մեծ երկրպագու, ասել էր որ կփորձի պահպանել սկզբնաղբյուրի ոգին: Հայտնի է, որ նա մի անգամ չէ, որ սերիալի իր երկխոսությունները խմբագրել է և ավելացրել է մի քանի տեսարաններ: Իսկ այժմ նա հոգնել է լողալ հոսանքին հակառակ:
Լիամը Հեմսվորդ եղբայրներից կրտսերն է: Նրա երկու ավագ եղբայները նույնպես դերասաններ են, մասնավորապես Քրիս Հեմսվորդին ծանոթ են Մարվելի ֆիլմերից, ով հայտնի է Տորի դերով, իսկ Լյուկ Հեմսվորդին կհիշենք “WestWorld” սերիալից: Լիամ Հեմսվորդը հանդիսատեսին ծանոթ է <<Սոված խաղեր>> եռապատումից:
Հիմնական սերիալի 3-րդ եթերաշրջանը կտեսնենք հաջորդ տարի ամռանը, իսկ նախապատմությունը (“The Witcher: Blood Origin”) դեկտեմբերի 25-ին: