Ավարտվել են Կախարդը (Witcher) սերիալի 3-րդ եթերաշրջանի նկարահանումները

Նեթֆլիքս ընկերությունը ավարտել է <<Կախարդը>> սերիալի 3-րդ եթերաշրջանի նկարահանումները: Ստեղծագործական աշխատանքները տևել են շուրջ կես տարի: Նկարահանումները սկսցել են մարտի 31-ին (Կախարդը սերիալի 3-րդ եթերաշրջանը կտեսնենք 2023-ի գարնանը):

Սերիալի հիմնական նկարահանումները տեղի են ունեցել Մեծ Բրիտանիայում, ինչպես փակ պավիլիոններում, այնպես էլ բնության մեջ, իսկ առաջին օրերը՝ եվրոպական տարբեր տեղանքներում և անգամ Աֆրիկայում:

Հիշեցնենք, որ նկարահանումները ընդհատվել են ընդհամենը մեկ անգամ, երբ Հենրի Քավիլը հիվանդացել էր քովիդով և մի քանի շաբաթ չէր եկել նկարահանման հրապարակ: Սակայն աշխատանքային գրաֆիկը չի խախտվել, քանի որ նկարահանվել են այն տեսարանները, որտեղ սերիալի գլխավոր դերասանը մասնակցություն չի ունեցել: Այժմ սկսվելու են փոստ-փրոդակշնի և վիզուալ էֆեկտների ստեղծման աշխատանքները:

Սյուժետային ուղիներից մեկը վերաբերվելու է Առնետների ավազակախմբին: Անջեյ Սաբկովսկու գրքերում, Ցիրին որոշ ժամանակ ընկերակցում էր այս ավազակամբին, իրեն վերցնելով Ֆալկա կեղծանունը: Հավանականությունը շատ է, որ հենց սցենարային այս ուղին սերիալում զգալի կփոփոխվի:

Նկարահանումների ավարտից հետո Հենրի Քավիլը շնորկալություն է հայտնել ստեղծագործական թիմին:

Ես պարզապես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ բոլորիդ նպատակասլացության և նվիրվածության համար, այս դժվար նկարահանումների ընթացքում: Դուք բոլորդ արժանի եք հանգստի: Հարգանքներով Հենրի Քավիլ:

Սերիալի պրեմիերան ամենայն հավանականությամբ տեղի կունենա հաջորդ տարի գարնանը: