Հաջողակ սերիալների անհաջողությունը. սթրիմինգային խաբեություն
-
Նորություններ
- հրապարակվել է 26.09.2023
Ինչո՞ւ են խոշոր սթրիմինգային ընկերությունները փակում իրենց հաջողված սերիալները 3-րդ եթերաշրջանից հետո: Լինում են անգամ դեպքեր, երբ սերիալների նկարահանումները դադարում են անգամ 2-րդ եթերաշրջանից հետո: Բացառություն է կատարվում միայն շատ հաջողված և լայն մասսայականություն վայելող նախագծերի համար, ինչպիսիք են “Stranger Things”, “The Boys” կամ “The Witcher” սերիալները:
Ոլորտի աշխատակիցները նման որոշումների ընդունում մեկնաբանում են հետևյալ կերպ. օրինակ՝ բոլորիս հայտնի “DareDevil” սերիալը, որի ստեղծագործական աշխատանքները իրականացնում էին Նեթֆլիքս և Մարվել ընկերությունները համատեղ, աշխատանքային պայմանագրերում եղել են այնպիսի կետեր, որում նշված է եղել, որ աշխատակիցը կարող է ստանալ իրեն հասանելիք վճարովի արձակուրդ և հոնորարի բարձրացում միայն 3-րդ եթերաշրջանից հետո:
Եվ այս մոտեցում շատ սթրիմիգային ալիքների ղեկավարների համար սովորական գործընթաց է: Շատերին իհարկե կարող է տարօրինակ թվալ՝ ինչու չեղարկել հաջողված նախագիծ, զուտ նրա համար, որպեսզի չվճարել բոնուսներ: Հաշվի առնելով աշխատակիցների քանակը, որոնք աշխատում են խոշոր նախագծերում, գումարը իսկապես հսկայան է լինում:
Այս ինֆորմացիան հաստատել է նաև “DareDevil” սերիալի շոուրաներ Սթիվեն Դոնալդը, ով Դիսնեյ ընկերության կողմից նկարահանվող “DareDevil: Born Again” սերիալը անվանել է հերթական խորամանկությունը, քանի որ սերիալի աշխատակիցների համար այն համարվելու է նոր նախագիծ և բնականաբար ստանալու են ավելի քիչ գումար:
Ըստ ստատիստիկայի սթրիմինգային ալիքները ունենում են նոր բաժանորդագրություններ սերիալների առաջին եթերաշրջանների ժամանակ:
Սա արվում է դիտավորությամբ, որպեսզի չեղարկվի հին պայմանագրերը, այսպիսով Դիսնեյ ընկերությունը շարունակում է հին սերիալը նոր պայմանագրով, որի արդյունքում ստեղծագործական խումբը և բոլոր աշխատակիցները զրկվում են բոնուսներից և հոնորարներից: