Stranger Things սերիալի 4-րդ եթերաշրջանը լինելու է ամենամաշտաբայինը
-
Նորություններ
- հրապարակվել է 26.02.2022
Հայտնի է դարձել Նեթֆլիքս ընկերության ամենահիթային և սիրված նախագծի՝ “Stranger Things” սերիալի 4-րդ եթերաշրջանի պրեմիերան: Ինչպես նշում են սերիալի հեղինակները, 4-րդ եթերաշրջանը լինելու է բոլոր եթերաշրջաններից ամենամաշտաբայինը:
Սերիալի 4-րդ եթերաշրջանի խրոնոմետրաժը 2 անգամ շատ է, քան անցած եթերաշրջաններինը և այս պատճառով Նեթֆլիքս ընկերությունը որոշել է 4-րդ եթերաշրջանը ներկայացնել երկու մասով: Եթերաշրջանի առաջին մասը կտեսնենք Մայիսի 27-ին, իսկ եթերաշրջանի 2-րդ մասը Հուլիսի 1-ին (3-րդ եթերաշրջանից 3 տարի անց):
4-րդ եթերաշրջանի նկարահանումների բնականոն գրաֆիկի վրա ազդել էր համավարակը, բայց ստեղծագործական խումբը, Դաֆեր եղբայրների գլխավորությամբ, հաղթահարում է առաջացած բոլոր դժվարությունները:
9 մասից բաղկացած եթերաշրջան, 800 էջից ավել սցենար, 2 տարի նկարահանումներ և հատուկ էֆեկտների հազարավոր կադրեր: Պատահական չէ, որ 4-րդ եթերաշրջանը համարվում է ամենաբարդը: Մենք հպարտանում ենք ստացված արդյունքով և ցանկանում ենք որքան հնարավոր է շուտ ներկայացնենք նոր սերիաները – նշել են Դաֆեր եղբայրները երկրպագուներին հատուկ ուղերձում:
Նեթֆլիքս ընկերությունը թողարկել է նաև պաստառների շարք, որտեղ կարող ենք տեսնել ինչպես գաղտնիքներով լեցուն Հոքինս փոքրիկ քաղաքը, այնպես էլ սովետական գաղտնի բանտը:
Անակնկալները սակայն այսքանով չեն ավարտվում: Պաշտոնապես հաստատվել է նաև 5-րդ եզրափակիչ եթերաշրջանը: Նեթֆլիքս ընկերությունը նախատեսում է զարգացնել այս երկարապատումը և արդեն կան նախնական պայմանավորվածություն Դաֆեր եղբայրների հետ սերիալի սփինոֆի վերաբերյալ: