Կապիկների մոլորակ. Նոր թագավորություն ֆիլմի թրեյլերը
-
Ֆիլմեր
- հրապարակվել է 13.02.2024
"20th Century Studios"-ը ներկայացրեց «Կապիկների մոլորակ. Նոր թագավորություն» գիտաֆանտաստիկ մարտաֆիլմի նոր թրեյլերը:
Կեսարի կառավարումից տասնյակ տարիներ անց, կապիկները դառնում են դոմինանտ տեսակ: Նրանք բաժանվում են մի քանի տոհմի և ապրում ներդաշնակ: Մարդիկ կորցնելով քաղաքակրթության նշանները, վերադարձել են ցեղային համայնքների: Երկրի համար նոր վտանգ է հանդիսանում կապիկների նոր առաջնորդներից մեկը, ով ցանկանում է գլխավորել կայսրությունը և ստրկացնել այլ տոհմերին: Նրա նպատակն է գտնել վերջին հետքերը, որոնք տանում են դեպի մարդկային գաղտնի տեխնոլոգիաները:
Մեկ այլ երիտասարդ կապիկ, ում սպասվում է վտանգավոր ճանապարհորդություն մի մարդկային աղջկա ընկերակցությամբ, կստիպի նրան կասկածել ամեն ինչին, ինչ նա գիտեր անցյալի մասին: Կապիկը ստիպված պետք է ընտրություն կատարի, որը կորոշի կապիկների և մարդկանց ապագան:
Թրեյլերում ցուցադրեցին նոր քաղաքակրթության տեսարաններ՝ համալրված էքշն տեսարաններով, դերասանուհի Ֆրեյա Ալլենին (Witcher), ով կապիկների մոտ առաջացնում է յուրահատուկ հետաքրքրություն:
Գլխավոր դերերում են Օուեն Տիգը (մարմնավորելու է կապիկների առաջնորդին), Փիթեր Մակոնը, Ուիլյամ Մեյսին, Քեվին Դյուրան և ուրիշներ: Ֆիլմի ռեժիսորն է Ուես Բոլլը, սցենարը՝ Ջոշ Ֆռիդման, Պատրիկ Էյսոն, ինչպես նաև «Կապիկների մոլորակի ապստամբությունը» ֆիլմի հեղինակներ Ռիկ Ջաֆֆան և Ամանդա Սիլվերը:
Ֆիլմի պրեմիերան տեղի կունենա մայիսի 10-ին: