Warner Bros. ընկերությունը վերանայում է Paramount-ի առաջարկը
-
Նորություններ
- հրապարակվել է 21.02.2026
Մեդիահսկա “Warner Bros. Discovery” ընկերության ղեկավարությունը կրկին դիտարկում է “Paramount”-ի առաջարկը: Վերանայման պատճառներից մեկն այն է, որ անցած շաբաթ “Paramount” ընկերությունը արել է նոր ավելի գրավիչ և շահավետ առաջարկ: Ներկա պահին տնօրենների խորհուրդը քննարկում է այն շահավետ պայմանները, որոնք առաջարկվել են բիզնեսի հետագա զարգացման համար:
Առաջարկի «թարմացված» կետերից մեկն այն է, որ “Paramount” ընկերությունը երաշխավորում է գործընթացի հետաձգումը, այսինքն ընկերությունը պատրաստ է եռամսյակը մեկ “Warner Bros. Discovery”-ի բաժնետերերին վճարել 25 ցենթ յուրաքանչյուր ակցիայի համար՝ սկսած 2027 թվականի հունվար ամսից, եթե մինչ այդ Նեթֆլիքս ընկերության հետ գործարքը չավարտվի: Բացի այս “Paramount”-ը պատրաստ է հոգալ այն ֆինանսական պարտավորվածությունները՝ 2.8 մլրդ. դոլար, եթե “Warner Bros. Discovery”-ի և Նեթֆլիքս ընեկրության միջև 82.7 մլրդ. դոլար արժողությամբ գործարքը չեղարկվի (ընթացակարգով չեղարկման դեպքում այդ 2.8 մլրդ. դոլար գումարը պետք է փոխհատուցեր հենց “Warner Bros. Discovery” ընկերությունը):
Չնայած լրացուցիչ ապահովագրական մեխանիզմների ներմուծմանը, առաջարկի ընդհանուր գումարը մնում է նույնը: “Paramount” ընկերությունը ցանկանում է գնել “Warner Bros. Discovery”-ն ամբողջությամբ՝ գնահատելով ընդհանուր 108.4 մլրդ. դոլար, ինչը յուրաքանչյուր ակցիայի համար կազմում է 30 ցենթ (Paramount Pictures. աշխարհի 5-րդ ամենահին կինոընկերությունը):
2025 թվականի դեկտեմբերին լուրեր էին պտտվում, որ “Warner Bros. Discovery”-ն և “HBO Max” սթրիմինգային ընկերությունը վաճառվել է Նեթֆլիքս ընկերությանը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Նեթֆլիս ընկերությունը 82.7 մլրդ. դոլարով գնել է կինոընկերությունը: Չուշացավ նաև “Paramount” ընկերության առավել շահավետ առաջարկը՝ 108 մլրդ. դոլար: Սակայն առաջարկը շահավետ լինելով մերժվեց, ինչը բողոքի ալիք բարձրացրեց:
“Paramount” ընկերության ղեկավար Դեվիդ Էլիսոնը հրապարակեց բաց նամակ, որտեղ քննադատում էր Նեթֆլիքս ընկերությանը, նշելով որ Նեթֆլիքսը ցանկանում է մոնոպոլիզացնել ոլորտը:
Գործարքին դեմ են արտահայտվել նաև կանադացի ռեժիսոր Ջեյմս Քամերոնը («Ավատար», «Տիտանիկ», «Տերմինատոր»): Ռեժիսորը նշել է, որ այդ գործարքը կարող է զգալի վնաս հասցնել ԱՄՆ-ի կինովարձույթին, ինչը կհանգեցնի աշխատատեղերի և կինոթատրոններում ցուցադրությունների կրճատմանը:
Քամերոնը նամակ է գրել ամերիկյան սենատոր Մայքլ Լիին, որտեղ իր անհամաձայնությունն է հայտնել Նեթֆլիքսի և “Warner Bros. Discovery”-ի գործարքի վերաբերյալ:
Ես պնդում եմ, որ “WBD”-ի վաճառքը Նեթֆլիքսին կհանգեցնի կինովարձույթի բիզնեսին մեծ աղետ, որին ես նվիրել եմ իմ ողջ կյանքը: Իհարկե իմ բոլոր ֆիլմերը նույնպես ներկայացվում են կինովարձույթում, սակայն իմ «առաջին սերը» դա կինոթատրոնն է – նշում է Ջեյմս Քամերոնը:

